Ընթերցանություն
Գլխավոր> Սուրբ Վարդանանց օր

Սուրբ Վարդանանց օր

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշեց Ավարայրի ճակատամարտում նահատակված, քրիստոնեության համար իրենց մեծ ավանդը բերած սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: 
Օրվա առթիվ Սուրբ Պատարագ մատուցվեց նաև ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում, որի ընթացքում պատարագիչ տեր Պարթև քահանա Մուրադյանն իր քարոզում մասնավորապես ասաց.
<<Սուրբ Վարդանանց տոնն անշուշտ կարևոր է հայ ժողովրդի կյանքում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու խորաններից այսօր վերստին աղոթք և գոհաբանություն է բարձրանում Սրբոց Վարդանանց նահատակների անմահ հիշատակին: Աշխարհով մեկ սփռված հայությունն այդ օրը շտապում է եկեղեցի իր հարգանքի տուրքն է մատուցում  Ավարայրի դաշտում ընկած 1036 վկաներին, ուստի մեր հոգու պարտքն է խոնարհվել նրանց արիության և աննկուն հավատքի առաջ: Սա նաև առիթ է, որ ամրապնդենք մեր հավատքը հայ եկեղեցու հանդեպ: Վարդանանց սխրանքը ներդրում է ուևնեցել սերունդների հայեցի դաստիարակության գործում: Դարեր շարունակ այն միավորել և այսօր էլ շարունակում է համախմբել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին:
Ավարայրի ճակատամարտից հետո անցել են դարեր, սակայն  Վարդանանց ոգին կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանը, մեր կյանքին:  Այն զուտ պատմական փաստ չէ, որով պարծենում ենք, այլ շարունակվող իրադարձություն: Վարդանանց հերոսամարտը կերտող  նշանակություն է ունեցել մեր ազգային ինքնության համար՝ խոհի ու մաքառման նոր հուներ բացելով պատմության անդաստանում: Վարդանանց շարժումը չի կարող կապվել պատմական որոշակի շրջանի հետ, այն գերպատմական իրադարձություն է, որը մշտապես ուղեկցում է մեզ...>>:
 

Դիտվել է 190
2017.02.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.