Ընթերցանություն
Գլխավոր> Հայրերի խոսքը՝ Մեծ Պահքի նախօրեին

Հայրերի խոսքը՝ Մեծ Պահքի նախօրեին

  Ոչ միայն կերակուրներից հրաժարումն է պահք կոչվում, այլ նաև բոլոր մեղքերից հեռանալը, որովհետև պահք են նաև բերանի լռությունը և անհարկի չխոսելը։ Պահք է նաև ավելորդ բաների մասին չհոգալը, խոնարհությամբ իր տեղում նստելը և փուչ մեկի պես չշրջելը՝ անառակությամբ թափառելով և դրամաշորթությամբ։ Պահք են փափկություններից հրաժարվելը, պատիվ և իշխանություն չփնտրելը, չբարկանալը, չաղաղակելը և չնախանձելը։ Պահք է չագահանալը, մարդահաճ չլինելը, հագուստներով սնապարծ չդառնալը։ ՊԱՀՔ ԵՆ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՍՐՏՈՎ ԲՈԼՈՐԻՆ ՍԻՐԵԼԸ: Պահք է կարճատև՝ միայն քնի կարիքը լրացնող քնով քնելը և հետո արթնանալով՝ գործելը կամ աղոթելը և ցանկության քուն չունենալը։
Արդ, այս ամենն են ճշմարիտ պահք. և առավել, քան կերակուրի պակասեցումը, սրանք և սրանց նման բաները պետք է պակասեցնել պահքի ժամանակ, և ապա միայն ընդունելի կլինի կերակուրների պակասեցումը։

                                                                                                                                                                                                                                                                                           ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

                                                                                                                                                        ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ
 

«Ինչքան աշխարհից հեռու, այնքան Աստծուն մոտ»:

                                                                                            ՄԱՐԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ
 

ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ

17 Արդ, Տիրոջ կողմից ազդարարում եմ ձեզ.- Չլինի թե նորից վերադառնաք այն կենցաղին, որով հեթանոսներն են ապրում անմտորեն: 18 Նրանց միտքը խավարած է. իրենց տգիտության ու համառ անտարբերության պատճառով նրանք օտարացած են Աստծո կյանքից, 19 և քանի որ այդ կյանքի հույսը չունեն, իրենք իրենց տվել են անառակության և ամեն պղծություն գործում են անհագ կերպով: 20 Բայց ես ձեզ սովորեցրի, որ այդ չէ Քրիստոսի ճանապարհը: 21 Դուք լսել եք նրա պատգամները և նրան միանալով՝ սովորել, որ Հիսուսի մեջ է ճշմարտությունը: 22 Ուստի մոռացե՛ք ձեր հին ինքնությունը , այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականված էր խաբուսիկ ցանկություններով, 23 վերանորոգվեցե՛ք հոգով՝ ՓՈԽԵԼՈՎ ՁԵՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ, 24 ԵՂԵ՛Ք ՆՈՐ ՄԱՐԴ՝ ԱՍՏԾՈՒ ՊԱՏԿԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, և ճշմարիտ կյանքն ապրեցե՛ք արդարությամբ ու սրբությամբ:

25 Հետևաբար, հրաժարվեցե՛ք ստախոսությունից: «Ամեն մարդ թող ճշմարտությունն ասի իր ընկերոջը», ինչպես ասում է մարգարեն, որովհետև, միացած լինելով Քրիստոսին, միմյանց անդամներ ենք: 26 Եվ ինչպես սաղմոսերգուն է ասում՝ «Նույնիսկ երբ բարկանաք, չլինի թե մեղանչեք», և բարկացած չմնաք մինչև երեկո: 27 Երբեք առիթ մի՛ տվեք Սատանային: 28 Ով գողությամբ էր ապրում, այլևս թող չգողանա, այլ վարժվի արդար վաստակով ոչ միայն իր հացը շահելու, այլև բարիք գործելու՝ օգնելով նրանց, որոնք կարիքի մեջ են: 29 ՈՉ ՄԻ ՏԳԵՂ ԽՈՍՔ ԹՈՂ ՉԵԼՆԻ ՁԵՐ ԲԵՐԱՆԻՑ: ԽՈՍԵՑԵ՛Ք ՄԻԱՅՆ ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ՊԵՏՔ Է, ԻՆՉ ՈՐ ԲԱՐԻ Է՝ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՎԱՏՔՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ԼՍՈՂՆԵՐԸ ԼՑՎԵՆ ԱՍՏԾՈՒ ՇՆՈՐՀՈՎ: 30 Մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվան հասնելու համար: 31 Արմատախի՛լ արեք ձեզնից ամեն դառնություն, բարկություն ու զայրույթ, գոռգոռոց և հայհոյություն, և այդպիսով կանխած կլինեք դրանց չար հետևանքները: 32 Միմյանց հանդեպ քաղցր ու գթած եղե՛ք՝ ներելով միմյանց, ինչպես և Աստված ներեց մեզ Քրիստոսի միջոցով:

                                                                                                                                                                                                                       ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ Գլուխ 4:17-32
 

«Եվ արդ, -ասում է ձեր Տեր Աստվածը, -դարձե՛ք Ինձ ձերամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով»:  Հովել Բ(2) 12

 

 

Դիտվել է 199
2017.02.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.