Ընթերցանություն
Գլխավոր> Բանանների իմաստը

Բանանների իմաստը

Մի ճանապարհորդ որոշեց մի քանի շաբաթ անցկացնել նեապոլյան մենաստանում: Մի օր` կեսօրին, մտավ մենաստանի բազմաթիվ տաճարներից մեկը և տեսավ խորանում նստած ժպտացող հոգևորականին:
-Ինչո՞ւ ես ժպտում,-հարցրեց նա:
-Որովհետև հասկացել եմ բանանների խորհուրդը,- ասաց հոգևորականը և պարկից հանեց մի հոտած բանան.- սա կյանքն է, որն անցել է անիմաստ և ոչ մի բանի պետք չի եղել, իսկ հիմա արդեն շատ ուշ է:
Հետո պարկից հանեց մի ուրիշ բանան, որը դեռևս կանաչ էր, ցույց տվեց մարդուն և հետ դրեց պարկի մեջ:
-Սա կյանքն է, որը դեռ չի սկսել իր ուղին և հարմար պահի է սպասում,- ասաց նա:
Վեջապես հանեց մի հասած բանան, կիսեց այն ճանապարհորդի հետ և ասաց.
Սա էլ իրական պահն է, սովորիր, թե ինչպես ապրես առանց վախենալու:

Նյութը՝ <<Դպիր>> ամսագրից
Դիտվել է 344
2017.03.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.