Ընթերցանություն
Գլխավոր> Աղոթքի մասին

Աղոթքի մասին

Եթե գոյություն ունի  աղոթքի մասին խոսելու մի եղանակ, դա հենց աղոթքը պատմելն է, նկարագրելը, թողնելով, որ խոսեն պատկերները, թողնելով, որ ազդեն արձագանքներ և անձնական աղբյուրներ յուրացնելու իրենց ունակությամբ։
 Սիմոն Վեյլի նկարագրած շատ նուրբ պատկերներից մեկն արտահայտում է այս աճը և այս փոխակերպումը, երբ մի աղջիկ ամուսնանում է , նրա մտերիմները չեն ճանաչում ամուսնական սենյակի գաղտնիքները, չգիտեն, թե ներսում ինչ  տեղի ունեցավ կամ չունեցավ, բայց որոշ ժամանակ անց, երբ իրենց ընկերուհու դեմքը դառնում է ավելի լուսավոր, երբ նրա որովայնը սկսում է կորանալ, ինչպես առագաստը՝ մի խորհրդավոր քամու ազդմամբ, երբ հասկանում են, որ իրենց ընկերուհին հղի է, այնժամ իմանում են ամենայն վստահությամբ, որ ամուսնական սենյակի գաղտնիքի ներսում հանդիպումը կայացել  է
   Ճիշտ այսպես, Աստծո հետ հանդիպումից աղոթողը վերադառնում է նոր կյանքով բեռնավորված։
                   Աղոթել նշանակում է ամրակցել աստղերի լռությունը
                   օրերի աղմկոտ գոչյունի հետ։
                   Ձերբազատվել ժխորի կապանքներից 
                   Եվ բահայտել մեր ստորգետնյա մեղեդիները։ 
                   Աղոթել նշանակում է բացել մի անցում,
                   ինչպես բացում է մի փականք կամ մի ջրանց,
                    բացել, օրերի հյուսվածքից ներս, 
                    պատուհաններ, որոնք նայում են դեպի Աստված
                    մինչև որ մեր կյանքը կդառնա ծակոտկեն՝
                     Աստծո կյանքի ներթափանցումից առաջ,
                    Մինչև որ կստեղծվի մի միաձուլում,
                     մի փոխանակում, մի տեղափոխում կյանքի։
                    Աղոթել նշանակում է գուշակել հավիտենապես բացակայի ներկայությունը․
                     և կարողանալ Նրանով զմայլվել,
                         և կարողանալ Նրանով շնչել։



Հատվածը՝ Էրմես Մ․ Ռոնքիի <<Եթե մի ընկեր ունես>> գրքից

Դիտվել է 245
2017.03.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.