Ընթերցանություն
Գլխավոր> Քառասնօրյա պահքի մասին

Քառասնօրյա պահքի մասին

Արդ, պահքի քառասուն օրերը կոչվում են մեկ օրվա անվամբ՝ ուրբաթ․ այն Տիրոջ խաչելության և չարչարանքի օրն է, այս աշխարհում չարչարվողների համար Տիրոջ չարչարանքներն իրենց համար օրինակ ունենալու, Տիրոջը չարչարակից եղողների և Տիրոջ պատվիրանները պահողների անձերի պահպանության առիթ, Տիրոջ խաչելությանը չարչարակից լինելու և Նրա Հարությանը փառակից լինելու, մեղավորներին ապաշխարության կոչելու առիթ։ 
   Արդ, այսքառասուն օրերին Տերը իր հետ փորձության լեռ տարավ փորձչին՝ սատանային, որ բոլոր  հավատացյալների հաղթության օրինակը եղավ․ մի՞թե Աստված պահքի կարիք ուներ։ Մի՞թե մարդկանց օրինակ լինելու համար չէր անում այդ։
    Արդ, եթե չենք կարող, ինչպես Պողոսն է ասում, հանապազորդ մեռնել, այլ գոնե այս քառասուն օրով ջանանք հաղորդակից լինել Տիրոջ չարչարանքներին։ Որպեսզի այս քառասուն օրերով մեր անձերից հեռացնենք տարվա ընթացքում մեր գործած մեղքերը։ Չգիտե՞ս, որ Տիրոջ հարությանը փառակից կարող են լինել միայն նրանք, ովքեր հոժար մտքով չարչարակից են լինում Քրիստոսին, որովհետև ասում է․ <<Ոչ միայն պետք է հավատալ Քրիստոսին, այլ նաև Նրա անվան համար պետք է չարչարանքներ կրել>> (Փիլիպ․ Ա 29): 
   

Հովհան Մանդակունու <<Ճառեր>> գրքից

Դիտվել է 268
2017.03.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.