Ընթերցանություն
Գլխավոր> Նա միշտ մեզ հետ է (առակ)

Նա միշտ մեզ հետ է (առակ)

Մի անգամ Աստված հայտնվում է մի երիտասարդի և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը:

Վերջինս համաձայնում է: Այդժամ Աստված երիտասարդին վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները:

Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք կողքի քայլող զույգ ոտնահետքեր.

- Ո՞վ է ինձ հետ քայլում,- հարցնում է նա:

- Այդ Ե´ս եմ: Ես ուղեկցում եմ քեզ ողջ կյանքիդ ընթացքում,- պատասխանում է Աստված:

-Իսկ ինչո՞ւ է որոշ դեպքերում միայն մեկ զույգ ոտնահետք. ինչո՞ւ ես ինձ միայնակ թողել…- վհատված հարցնում է երիտասարդը:

Աստված ժպտալով պատասխանում է.

- Ո´չ, Ես քեզ երբե´ք չեմ թողել:

Դրանք Իմ ոտնահետքերն են. քո կյանքի դժվարին իրավիճակներում Ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել…

 

Նյութը՝ ter-hambardzum.am կայքից

Դիտվել է 225
2017.03.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.