Ընթերցանություն
Գլխավոր> Սաղմոսները

Սաղմոսները

Սաղմոսները աղոթքն են երկու ժողովուրդների և երկու կրոնների՝ հրյա և քրիստոնյա: Սա արդեն Սաղմոսարանի եզակի յուրահատկություններից մեկն է, սահմանները գերազանցող իրականությունն է, որը պետք է գործածենք մենք նույնպես մեր հերթին ՝ սահմաններն ու բաժանումները գերազանցելու համար:
     Սաղմոսերգություն՝ հաղորդության գործիք: Ի՞նչ է անում քրիստոնյան, երբ բացում է Սաղմոսների գիրքը: Աչքերը սահում են խոսքերի վրայով. խոսքերը, որոնք նախապես փակված էին գրքում, երևան են գալիս, ծնվում են գրքից, քո հետ միասին շնչում են: Բայց ասել, որ քրիստոնյան մի ընթերցող է, բավական չէ. հարկավոր է ասել, որ սաղմոսներ ծնող է, որովհետև քանի դեռ սաղմոսը փակված է մնում մի գրքում, ոչինչ չի իմաստավորում, մեռած է:
    Վերակենդանանում է, երբ դու և հոգին վերարծարծում եք խոսքը: Միմիայն երբ բացում ես խեցեփողի երկու պատյանները, գտնում ես մարգարիտը: Հին և Նոր Կտակարաններն այս երկու պատյաններն են, որոնք իրենց ներսում պարունակում են անգնահատելի արժեք ունեցող մարգարիտը (Մտթ.13,45...): Արդ, երբ էջերից աղոթք է բարձրանում մինչև Աստված, խոսքը դառնում է հաղորդակցություն, գերազանցում է սահմանները, ստեղծում է յարաբերություն: Աշխարհը սկսում է կազմավորվել ու կարգավորվել. մի <<ես>> և մի <<դու>>, մի <<գնալ>> և մի <<գալ>>, մի <<տալ>> և մի <<ունենալ>>: Աղոթքը կազմավորում ու կարգավորում է աշխարհը:


Հատվածը՝ Էրմես Մ. Ռոնքիի <<Եթե մի ընկեր ունես>> գրքից

Դիտվել է 181
2017.03.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.