Ընթերցանություն
Գլխավոր> Մերկ աղոթքը

Մերկ աղոթքը

  Արարչագործությունից մեկնելով, շփման մեջ մտնելով մի էակի հետ, որ մեղավոր է և պետք է մեռնի,  Աստված ինքը ներկայանում է վիրավոր. պետք է ետ քաշվի՝ թողնելու համար տեղը՝ տարածքը, տարածությունը իր արարածին, որն իր մեջ կրում է մի ախտ , մի հիվանդություն:
    Աղոթողի մերկ աղոթքը այնժամ կայանում է սակավաթիվ խոսքերի մեջ, որոնք Ինքը, հոգեվարքի մթին փակուղու միջով անցնելով, կամեցել է արտասանել:
    Եթե ճիշտ է, որ այս խոսքերի վրա կա Աստծո կնիքը, սա բոլոր հուսահատների մեծագույն մխիթարությունն է, մինչև իսկ երբ արտահայտվում են Աստծո դեմ:  Հաճախ եմ հիշում Լութերի խոսքերը. <<Աստծո համար ավելի հաճելի են հուսահատ մարդու բողոքարկումները, քան ուղղամիտ փառաբանությունը կիրակի առավոտյան պաշտամունքի ընթացքում>>:
    Սա է կսկծալի աղաղակը.
 <<Հեռացրու հայացքդ, որպեսզի շունչ քաշեմ, աշխարհից մեկնելուցս և այլևս չլինելուցս առաջ>> (Սղմ. 39,14): 
 Սաղմոսներում Աստծուն անդադար աղաղակներ են ուղղվում ՝ ուղղելու իր հայացքը դեպի աղոթողը, մի հայացք, որ նշանակում է խաղաղություն, անդորր, ներում: Այստեղ, մինչդեռ աղոթողն աղաղակում է.
<<հայացքդ հետապնդում է ինձ>>:
Եվ դարձյալ.
<<Թող, որ շունչ քա՛շեմ, այստեղից ընդմիշտ մեկնելուցս առաջ>>:
Եբրայերեն բնագրում կա մի խորապես սեթևեթյալ ու մարմնեղ արտահայտություն.
<<Թող, որ թուքս կուլ տամ>>,
գեթ մի պահ շնորհիր, որպեսզի կարողանամ թուքս կուլ տալ, միայն մի պահ դադար: 
Եվ վերջին ցրտաշունչ, սառուցյալ եզրափակիչ խոսքերը.
<<Հետո արա ինձ ինչ ուզում ես,
Նախքան այլևս չլինելս,
Ոչինչ լինելուցս առաջ>>(Սղմ 39,14): 
 Այս խոսքերն արտասանող աղոթարարը զգում է, թե ինչպես են իր ներսում ճյուղավորվում մահվան ճիրանները, զգում է, թե հետո գալիս է ոչնչությունը: Չի հավատում անդենական կյանքին, չի հավատում իր Աստծո հետ հնարավոր հավիտենական հաղորդությանը: Տակավին փնտրտուքի մեջ գտնվող մարդ է, : Եվ սակայն այսքա՜ն մերկ աղոթքի վրա անգամ դրվում է Աստծո խոսքի կնիքը: 
 

Հատվածը՝ Էրմես Մ. Ռոնքիի <<Եթե մի ընկեր ունես>> գրքից

Դիտվել է 190
2017.03.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.