Ընթերցանություն
Գլխավոր> հավատացյալ և անհավատ հարևանները

հավատացյալ և անհավատ հարևանները

Կողք-կողքի ապրում էին երկու հարևաններ, մեկը՝ հավատացյալ, մյուսը՝ անհավատ: Անհավատ զույգը շարունակ կռվում էր, իսկ հոգևորները միշտ լուռ էին և հասկանում էին իրար: Անհավատ ընտանիքի կինն ամուսնուն ասում է.
 - Գնա՛, նրանց տուն և տե´ս, թե ինչ են անում, որ իրենց մոտ ամեն ինչ միշտ լավ է: Ամուսինը գնում է, թաքնվում մի հարմար վայրում և սկսում հետևել նրանց: Տեսնում է, որ հարևանի կինը լվանում է հատակը, բայց հանկարծ ինչ-որ բան շեղում է նրա ուշադրությունը, և նա գործը կիսատ է թողնում ու վազում է խոհանոց: Այդ պահին ներս է մտնում նրա ամուսինը և, չնկատելով ջրով լի դույլը, ոտքով դիպչում է դույլին: Դույլը շրջվում է, ջուրը թափվում է սենյակում: Այդ պահին գալիս է կինը և ամուսնուց ներողություն խնդրում՝ ասելով.
- Ների´ր, թանկագինս, ես էի մեղավոր, դույլը հարմար տեղում չէի թողել: Ամուսինն առարկում է.
- Ո´չ, դու՛ ինձ ներիր, ես ուշադիր չէի ու չնկատեցի դույլը: Թաքնված հարևանը շատ է զարմանում և վերադառնում է տուն: Տանը կինը հարցնում է.
- Դե ի՞նչ, հետևեցի՞ր նրանց: Ամուսինը պատասխանում է` Այո: Կինը հարցնում է մանրամասները, թե ինչպես են նրանք ապրում: Ամուսինը փորձում է պարզաբանել.
- Հասկանո՞ւմ ես, մեր ընտանիքում բոլորը ճիշտ են, իսկ նրանց ընտանիքում բոլորը մեղավոր են:

Դիտվել է 137
2017.03.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.