Ընթերցանություն
Գլխավոր> Տնտեսի կիրակի

Տնտեսի կիրակի

 

   Մեծ պահքի չորրորդ  շաբաթում ենք արդեն, ուստի այս կիրակի կհիշենք Աստվածաշնչից բոլորիս ծանոթ  Տնտեսի  առակի մասին, որի անունով էլ Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է  Տնտեսի կիրակի:
    Մեր Տեր Քրիստոսին չարչարակից լինելու շրջանում առանձնացնում ենք վեց կիրակիներ: Այս   կարգը սահմանել են  Հակոբոս Տյառնեղբայրը  և Կյյուրեղ Երուսաղեմացին : Այդ կիրակիներն են՝ Բուն Բարեկենդանը,  Արտաքսման, Անառակի, Տնտեսի, դատավորի և Գալստյան կիրակիները:
    Տնտեսի առակին հանդիպում են  Ղուկասի Ավետարանի  16-րդ գլխի 1-13 համարներում, ուր մեր Տեր Հիսուս Քրիստոսը պատմում է այն՝ խորքում նկատի ունենալով, որ ճիշտ ՝ ի բարին օգտագործենք Աստծուց մեզ տրված  շնորհները, որոնք Տերը առատորեն բաշխել է մեզ:
   Առակի բովանդակությունը հետևյալն է.

 Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. «մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը:  Տերը կանչեց նրան և ասաց. «այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛վր քո տնտեսութեան հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»:  Տնտեսը իր մտքում ասաց. «ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ» կարող, մուրալ ամաչում եմ:  Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»:  Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով` առաջինին ասում է` «իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»:  Եվ սա ասում է` «հարյուր տակառիկ ձեթ». և տնտեսը նրան ասում է` «ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր` հիսուն»:  Ապա դարձեալ մյուսին ասում է` «դու ինչքա՞ն պարտք ունես». և սա ասաց` «հինգ հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց` «ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր` չորս հարյուր»:  Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ:
    Մեծ պահքի  շրջանում առակն առավելապես հորդորում է մաքրման այս օրերին բարի գործեր կատարել, ողորմել, օգնել, չառաջնորդվել միայն եսասիրական մղումներով, այլ տնտեսի նման բարին անել նաև դիմացինի համար՝ այս կերպ գանձեր դիզելով երկնքում՝ մեր փրկության համար:
   

 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 113
2017.03.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.