Ընթերցանություն
Գլխավոր> Ուխտագնացություն Կոտայքի մարզ

Ուխտագնացություն Կոտայքի մարզ

<<Տէր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան: Տէր, ուղղեա եւ առաջնորդեա հոգւոց մերոց եւ ամենայն հաւատացելոց, գնալ յարդարութեան ճանապարհս եւ ի կեանս յաւիտենից. Ամէն>>:   

  Ճանապարհի աղոթքով սկսվեց ԱՀԹ Սուրբ Երորդություն եկեղեցու Երիտասարդաց միության ճանապարհը դեպի Աստված: Մարտի 25-ը  նշանավորվեց շատ երիտասարդների համար դեպի Բջնի այցով:

Հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Պարթև քահանա Մուրադյանի օրհնությամբ ու առաջնորդությամբ երիտասարդների մեծ խումբն առաջին հերթին եղավ Բջնիի  Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որ կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1031 թվականին: Այստեղ երիտասարդներին անակնկալ էր սպասվում. Նույն եկեղեցում էր նաև  Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Սրբազան հոր հետ համատեղ եկեղեցում կատարվեց Արևագալի ժամերգություն:
   <<Անեղանելիդ Աստուած, Հայր ամենակալ,
ընկալ զաղաչանս մեր քոց պաշտոնէից:
Ի Հօրէ ծագումն անճառ, արեգակն արդար.
ծագեա ի յանձինս մեր զլոյսդ ողորմութեան>>,- երգում էին բոլորը՝ Ամենակալ Աստծո լույսը խնդրելով:        

   Սուրբ Աստվածածին եկեղեցուց տեր հոր ուղղեկցությամբ Երիտասարդաց միությունը եղավ նաև Բջնիում գտնվող Նեղուցի վանքում, որ  կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա: Աղոթքով ու հոգևոր երգով անցավ այց նաև այս վանք: Անակնկալներն այս ուխտագնացությանը շատ էին: Հիմա էլ երիըտասարդներին էր միացել իրենց սիրելի բարեշնորհ Սևակ սարկավագ Սարիբեկյանը, ով ուխտագնացության ընթացքում մնաց երիտասարդների կողքին, հաղորդ դարձավ նրանց ուխտին ու աղոթքներին:   
    Դեպի Աստված ճանապարհի վերջին հանգրվանը Նեղուցի վանքն էր, ուր ուխտավորները մասնակիցը եղան Խաղաղական ժամերգության, որ նվիրվում է Սուրբ Հոգուն եւ խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը եւ արդար հոգիների ազատագրումը տանջանքներից:

 Մեծ Պահքի այս շրջանում առավել կարևոր ու խորհրդանշական են ուխտագնացությունները, երիտասարդներն էլ այս գիտակցումն ունենալով և ուխտերի կատարման իղձով ու աղոթքով վերդարձան օջախներ՝ լցված ներքին հուզմունքով և ուրախությամբ, չէ՞ որ երկար ճանապարհը դեպի Աստված էր, դեպի պաշտելի Հայրը:

Դիտվել է 529
2017.03.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.