Ընթերցանություն
Գլխավոր> Տաթևի ձայները կրկին թևեր տվեցին

Տաթևի ձայները կրկին թևեր տվեցին

    ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճը մարտի 27-ին լեփ-լեցուն էր: Շուրջբոլորը պսպղուն աչքեր ու սպասող հայացքներ: Ուրախության պատճառը հանդիպումն էր, որ րոպեներ անց պետք է իրականանար: Եկեղեցու դհլիճում րոպեներ անց քարոզխոսություն պիտի ունենար Տաթևի վանահայր Տեր Միքայել Վրդ. Գևորգյանը: Հայր Միքայելը խոսքի սկզբում հենց նշեց, որ հաջորդ օրը, նույն ժամին եկեղեցում ելույթ կունենա Տաթևի վանական երգչախումբը: Եվ օր անց, Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ, իսկապես կայացավ երգչախմբի համերգը:

 Երեխաները դեռ նախորդ համերգին վստահաբար հայտնել էին, որ իրենք շատ վայրերում են ելույթներ ունենում, բայց մշտապես ամենալավը երգում են Սուրբ Երրորդության դահլիճում, և այս անգամն էլ բացառություն չէր:       

Համերգի ողջ ընթացքը ապացույց էր, որ Տաթևը ոչ միայն թևեր, այլ նաև ձայներ է տալիս: Հոգևորով էր շնչում ու ապրում հանդիսատեսը, իսկ Հայր Միքայլեի ներկայությունը է՛լ ավելի հոգևոր շունչ էր հաղորդում ներկաներին:  Համերգի ընթացքում երգչախմբի սաները՝  կատարեցին թե՛ հոգևոր, թե՛ ժողովրդական երգերի շարան, ինչպես նաև հնչեցրին երաժշտություններ իրենց՝ բոլորի կողմից սիրելի զանգերով:    

Վանական երգչախմբի հրաշալի կատարումների ավարտին՝ օրհնության խոսքով հանդես եկավ ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթև քահանա Մուրադյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց երգչախմբի սաներին՝ աստվածային մեղեդիները եկեղցուց ներս հնչեցնելու համար: 

   Տաթևի վանքում արդեն մի քանի տարի է՝ գործում է վանական երգչախումբը: Երգչախմբում երգում են տեղի երեխաները, որոնք սիրով ու նվիրումով սովորում են հոգևոր երգերը, վստահ են` հենց վանքն է իրենց ուժ տալիս, որ հեշտ սովորեն:


Տաթևի վանական երգչախմբի ձայներով ինչպես միշտ հիացած էր հանդիսատեսը, տպավորություն էր, թե Տաթևի ձայները թևեր տվին ներկաներին:

   

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 470
2017.03.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.