Ընթերցանություն
Գլխավոր> խնդրել, չխնդրել

խնդրել, չխնդրել

  Նյութական խնդրանքներն, այնուամենայնիվ, օրինավոր են և թույլատրված, որովհետև դառնում են մի կերպ, ասելու, որ վստահում ենք Աստծո բարության լիությանն ու ամբողջությանը: 
    Նյութական խնդրանքները կարող են արտահայտել աղոթքի անկեղծությունը: Որովհետև եթե հոգևոր իրականություններ ես միայն խնդրում, արդարություն, խաղաղություն, խոնարհություն ու հավատարմություն, կարող ես քեզ ազնվահոգի զգալ, բայց կարող է նաև պատահել, որ Աստված ներգրաված չլինի քո իրական գոյությանդ մեջ, մարմնացած չլինի: 
  Եթե աղոթում ես հավատքով և հույսով, վստահությամբ դիմում ես Աստծուն՝ խմանալով, որ Աստված միշտ կատարում է ո՛չ թե մեր պահանջները, այլ՝ իր խոստումները: Եվ իր խոստումն է տալ մեզ բարի իրականություններ և կյանքի լիություն ու առատություն ( Հով. 10,10):
   Նյութական խնդրանքներ ներկայացնող աղոթքի հարակարծությունը նրանում է, որ <<Աստված գիտի, թե ինչի կարիք ունեք>> (Մթտ. 6, 32), <<նախքան ձեր խնդրելը>> (Մտթ. 6, 8): Աստված գիտի, մեր աղոթքների կարիքը չունի, ճանաչում է մեր կարոտությունները:
   Բայց Հիսուս նաև ասում է. <<Խնդրեցեք, և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ>>  ( Մտթ. 7, 7): 
  Ասում է. <<Մի՛ բազմապատկեք խոսքերը>>, ուղղելով խնդրանքը ներկայացնելու սխալ կերպը, բայց չջնջելով խնդրանքը:
  Ասում է, որ մեր խնդրանքների ընդունելի լինելը կախումնավոր չէ բազմաթիվ խոսքերից, այլ երաշխավորված է ինքնին աղոթքից:

 

Նյութը՝  Էրմես Մ. Ռոնքիի <<Եթե մի ընկեր ունես>> գրքից

 

Դիտվել է 191
2017.03.31
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.