Ընթերցանություն
Գլխավոր> <<Զվարթունքները>> առաջինն են

<<Զվարթունքները>> առաջինն են

Աննայի, Անժելայի, Հռիփսիմեի և Մոնիկայի ուրախությանը չափ ու սահման չկա. պարային մրցույթում հերթական հաղթանակն են տարել, այն էլ ոչ Հայաստանում:  
Այն, որ ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու <<Զվարթունքներ>> պարային համույթն իր գեղարվեստական ղեկավար Գոհար Մովսիսյանի հետ բազում հաղթանակներ է տարել և մշտապես բարձր պահել հոգևոր համայնքի պատիվը, գաղտնիք չէ, սակայն որ այս հաջողությունները կտարածվեն նաև հայրենի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Թիֆլիսում, մեծ անակնկալ էր բոլորի համար: 
   
Ապրիլ մեկին   Վրաստանում կայացած պարի օլիմպիադայում, որտեղ մասնակցում էին պարուհիներ տարբեր երկրներից, Սուրբ Երրորդություն եկեղեցու <<Զվարթունքներ>> պարային համույթը հանդես եկավ   <<Սայաթ-Նովա>> և <<Ով հայոց աշխարհ>>  պարերով: Արդյունքը՝ պատվավոր առաջին հորիզոնականն էր:

  <<Զվարթունքներին>> ոգևորելու էին գնացել Սուրբ Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միության անդամները՝ հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ, ով  պարուհիներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:  

Անժելան չի թաքցնում ոգևորությունը, նշում է, որ մեծ լրջությամբ էին մոտեցել մրցույթին և այդ հաղթանակն իրենց երկարատև աշխատանքի արդյունքն էր: Մեծ էր ոգևորությունը նաև պարուսուց Գոհար Մովսիսյանի մոտ, ով արդեն երկար տարիներ է՝ <<Զվարթունքներ>> պարային խմբի ղեկավարն է.
<<Շատ ուրախ եմ, որ, Աստծո կամոք, մեր աշխատանքն իր պտուղներն է տալիս և մեր պարային խումբն արդեն որերորդ հաղթանակն է տանում մրցույթներում>>,-նշում է Գոհարը:
   Մեզ մնում է   շնորհավորել պարային խմբին՝ մաղթելով, որ  հաղթանակները  շարունակական լինեն:



                                                                                                                                                                                                                                                                                           Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 317
2017.04.03
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.