Ընթերցանություն
Գլխավոր> Բաղձալի Ավետում ամենքիս համար

Բաղձալի Ավետում ամենքիս համար

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում  է Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ավետում, որ փրկարար դարձավ ամենքիս համար, ավետում, որ մեր լինելության գրավականն է։  Աստվածածնի հայտնության մասին տեղեկանում ենք դեռ Եսայու մարգարեության յոթերորդ գլխից, որտեղ կարդում ենք «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Եսայի 7:14): 
Եվ ահա Կարդում ենք բաղձալի Ավետումը․<<Ուրախացի՛ր, շնորհալի կույս, Աստված քեզ հետ է>>։  Բաղձալի Ավետումը հավաստումն է, որ Աստծո համար անկարելի բան չկա, որ անգամ Կույսը կարող է հղիանալ։ Եվ ինչ եղավ, Նազարեթում ապրող Մարիամը, ով խոնարհ էր, ապրում էր աստվածահաճո կյանքով և մաքուր էր իր ընթացքի մեջ, կրեց իր մեջ Փրկչին և ծնեց՝ ամենքիս փրկության համար։ Եվ պատահական չէր Եղիսաբեթի՝ Հովհաննես Մկրտչի մոր խոսքերը, որ ասաց․«Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում» (Ղուկաս 1:41): 

Սուրբ Կույսը, որ խոնարհություն, հեզություն ու մաքրություն է խորհրդանշում իրապես օրինակ է ամեն կնոջ համար և պատահական չէ, որ այդ օրը համարվեց նաև կանանց և մայրության օր։ Այս տոնը Սուրբ Աստվածածնին նվիրված յոթ տոների շարքին է պատկանում և լավ առիթ է՝ խորհելու կնոջ օրինակելի տեսակի պահպանման համար։
 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 150
2017.04.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.