Ընթերցանություն
Գլխավոր> Օրհնության կարգ՝ Ավետման տոնին

Օրհնության կարգ՝ Ավետման տոնին

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 26:33): 
 

Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38):  
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Դեռ տարիներ առաջ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այս օրը հռչակեց որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: 
 ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում նույնպես մի շարք մայրության բերկրանքին սպասող կանայք այսօր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի կողմից ստացան օրհնություն:
   Իրապես շատ կանանց համար Աստվածածինը լավագուն բարեխոս է, հասկացող մայր, կարևոր օրինակ կյանքի ընթացքի մեջ: Այս օրը հատկապես պետք է խնդրել Անարատ Մոր բարեխոսությունը՝ մեր բոլոր օրերի համար: 

Այդ բարեխոսության խնդրանքն էր, որ այսօր շատ մայրերի շուրթին էր: 
   Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանը եկեղեցի այցելած բազում կանանց համար անակնկալ էր պատրաստել եկեղեցու հարակից տարածքում: Երգ ու պար, խինդ ուրախություն էր տիրում Սուրբ Երրորդության բակում, բազում բազմաթիվ կանայք ծաղկեփնջեր ու բազում կատարումներ նվեր ստացան իրենց իսկ Մոր և իրենց իսկ տոնի առիթով:
 

Դիտվել է 322
2017.04.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.