Ընթերցանություն
Գլխավոր> Զրույց Ակլատիզի մասին

Զրույց Ակլատիզի մասին

Ասում են, թե ամեն տարի Զատիկի շաբաթ օրը վերսկսվում է Ակլատիզ կամ Մեծ պաս պապի և ՈՒտիս (ամեն բան ուտել թույլատրող) տատի կռիվը։ Եթե Բարեկենդանի վերջում հաղթել էր Մեծ պապը և երդիկից հաղթանակ կախ ընկնելով՝ հսկել պասի պահպանությունը, ապա Զատիկի շաբաթ օրը Ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում է արդեն ՈՒտիս տատը։ Պարտված Ակլատիզ պապը, մամիկներին ճլպուր ապուր եփելու համար թողնելով իր հարության նշանը՝ յոթ շաբաթում թոնրի ջերմությունից ծլարձակած սոխը, այդ օրը թռչուն է դառնում ու թևին տալիս՝ ետ դառնալու իրավունքով։

Հատվածը՝ Ռուդիկ Հարոյանի <<Զատիկ>> գրքից

Դիտվել է 301
2017.04.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.