Ընթերցանություն
Գլխավոր> Ավագ Երեքշաբթի

Ավագ Երեքշաբթի

Այսօր Հայ առաքելական Սուրբ եկեղեցում տասը կույսերի հիշատակության օրն էր՝ Ավագ Երեքշաբթին: Այս հիշատակությունը վերաբերվում է աստվածաշնչյան պատումներից ծանոթ  տասը կույսերին:
   Տասը կույսերի առակը, որ Սուրբ Գրքի պատումներից է, իր մեջ խորը և  ուսուցանող իմաստ ունի, որ մասնավորապես սովորեցնում է հիմար կույսերի պես չտրվել մեր հինգ մարմնավոր զգայարաններին (տեսողություն, լսողություն, հոտոտելիք, շոշափելիք, ճաշակելիք), այլ առաջնորդվել հոգևոր զգայարաններով, ինչպես նաև մշտապես արթուն լինել և հարատև աղոթքով  սպասել Տիրոջ Գալուստին: Առակի բովանակությունը հետևյալն է. 

«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած`փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա´ փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե´ք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե´ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե´ մեզ և թե´ ձեզ չբավականացնի, ուստի գնացե´ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե´ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե´ր, տե´ր, բա´ց արա»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»» (Մատթ. 25: 1-12):

  

ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում այսօր նունպես, ինչպես ամեն տեղ ընտրվեցին տասը կույսեր, որոնցից հինգը խորհրդանշում էին  հիմար, իսկ հինգը՝  իմաստուն կույսերին: Աղջիկների համար մեծ ոգևորություն էր շապիկով խորանին մոտ գտնվելը: Բոլորը մի համոզմունք ունեն՝ եկեղեցուն, հոգևոր կյանքին մոտ գտնվելով պիտի ամեն բան անեն, որ իաստուն կույսերի պես ճիշտ ճանապարհով ընթանան և վաստակեն <<փեսայի հետ հարսանիքի սրահը մտնելու երջանկությունը>>:

 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 523
2017.04.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.