Ընթերցանություն
Գլխավոր> Նոր ծնունդ Սուրբ Երրորդություն եկեղեցում

Նոր ծնունդ Սուրբ Երրորդություն եկեղեցում

Ապրիլ 12-ը Ղոնաղչյանների ընտանիքի համար վերածնունդի օր դարձավ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ Ղոնաղչյանների մոր և վեց զավակների սուրբ մկրտությունը:   Մկրտությունը կատարեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև  քահանա Մուրադյանը:    

Երեխաների կնքահայր դարձավ եկեղեցու համայնքի անդամ Արկադի Արշակյանը:
Աննա, Մարիամ, Հռիփսիմե, Գայանե, Միքայել, Հովհաննես, Սարգիս. ահա մկրտյալների անունները, որ որոշեց կնքահայրը՝ վերհիշելով  սիրելի սրբերին:


Սուրբ Երրորդություն եկեղեցու  համայնքը մի քանի ամիս է՝ Ղոնաղչյան ընտանիքի կողքին է ամեն հարցում, աջակցում և օգնում է ընտանիքի վեց երեխաներին և ծնողներին: Հարազատական կապի ամրապնդումն էր նաև այս մկրտությունը, որ կայացավ համայնքի աջակցությամբ: Ոգևորված էին թե՛ մկրտվողները, թե՛
ներկաները, չէ՞ որ  եկեղեցու ավազանում նոր ծնունդ ստացան ևս վեց քրիստոնյաներ:    
Նոր կյանքի սկզբին՝ տեր Պարթևը մաղթեց մկրտյալներին ընթանալ աստվածահաճո ճանապարհով և մշտապես ամուր պահել Սուրբ Հոգու շնորհները:
 
 
Հռիփսիմե Գալստյան
 
Դիտվել է 547
2017.04.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.