Ընթերցանություն
Գլխավոր> Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի

Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի

« Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): 
Ղուկասու Ավետարանում կարդում ենք Սուրբ Ավետիսը ու սրտի թրթիռով փոխանցում մեկմեկու՝.

Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի 

 


 

ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում քիչ առաջ կայացավ Ճրագալույցի Պատարագը, ուր Տեր Կորյուն ավագ քահանայի կողմից ազդարարվեց Տիրոջ Հարության Մեծ Ավետիսը: Հարյուրավոր հավատացյալներ սրտի թրթիռով եկել էին Մեծ Ավետիսն առնելու, այդ Ավետիսով ուրախանալու և միմյանց մեջ տարածելու բարի լուրը: Ի լրումն Պատարագի՝ հավատացյալներն իրենց օջախները տարան նաև Քրիստոսի լույսը խորհրդանշող ճրագները, որպեսզի տանն էլ առկա լինի Աստծո Լույսն ու Օրհնությունը: 

 


Օրհնյալ լինի սրբացված Հարությունդ, Հա´յր երկնավոր: Դու եկար Հաղթելու աշխարհին, եկար՝ օրինակելին ցույց տալու, եկար՝ փրկելու... 


Մեզ արժանի դարձրա զոհողությանդ, Տե՛ր, արժանացրու գոհությամբ փառավորել քեզ և սուրբ անունդ, լինել քո արժանի զավակները: Սովորեցրու քո նոր և կենդանի ճանապարհները, որ բացեցիր մեզ համար: Քո անճառելի, անվերջանալի սերը ապրեցու մեր ներսում և օգնիր, որ մենք՝ տկար ու մեղավոր մարդիկս, կարողնանանք այդ սերը ճառագել մեր միջից, որպեսզի հավիտյանս հավիտենից երկրպագենք Քեզ ու պաշտենք Սուրբ անունդ. Ամեն: 


 

Հռիփսիմե Գալստյան 

Դիտվել է 327
2017.04.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.