Ընթերցանություն
Գլխավոր> Ես սրբապատկեր չեմ` քո ներսում եմ

Ես սրբապատկեր չեմ` քո ներսում եմ

Ես լսել եմ հրաշալի մի առակ:

Վաղուց, շա՜տ վաղուց ապրելիս է եղել մի ծերունի, ով ամբողջ սրտով նվիրված էր Քրիստոսին: Նա մի հին, գեղեցիկ սրբապատկեր ուներ. իսկական գլուխգործոց: Ծերունին այդ սրբապատկերին վերաբերում էր որպես մեծագույն գանձի:

Մի անգամ, ձմռան մի ցուրտ գիշեր, նա մնաց մենակ ծղոտե խրճիթում: Սարսափելի ցուրտ էր, նա հուսահատ դողում էր ցրտից: Թվում էր, թե հասել է մահվան ժամը: Կրակ վառելու համար անգամ տաշեղ չկար:

Պատմում են, որ կեսգիշերին, երբ արդեն ցրտահարվում էր, նրա դիմաց հայտնվում է Քրիստոսը և հարցնում. «Դու ինչո՞ւ չես վառում քո ունեցած սրբապատկերը, որպեսզի տաքանաս»:

Ծերունին շատ է վախենում: Մտածում է` այն պետք է որ սատանա լինի:

-Դու ինչ ասացի՞ր: Քրիստոսի սրբապատկերը վառե՞մ: Երբե՛ք: Ո՛չ մի դեպքում:

Քրիստոսը ժպտում է և ասում.

-Եթե դու Ինձ տեսնում ես միայն սրբապատկերում, ուրեմն դու ինձ բաց ես թողել: Ես քո ներսո՛ւմ եմ, ոչ թե սրբապատկերի մեջ: Ես աղոթքի առարկա չեմ, ես աղոթքն եմ: Այդ Ե՛ս եմ դողում քո ներսում: Որպեսզի տաքանաս, այրի՛ր Իմ պատկերը:

 

Աղբյուրը`  sobiratelzvezd.ru
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Դիտվել է 264
2017.04.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.