Ընթերցանություն
Գլխավոր> Ջահերով երթ Ցեղասպանության զոհերի հիշատակի համար

Ջահերով երթ Ցեղասպանության զոհերի հիշատակի համար

Ապրիլի 23-ին Ազատության հրապարակում առաջին ջահը վառվեց Թուրքիայի այրվող դրոշի կրակով։  Որոշ ժամանակ անց շուրջբոլորը լուսավորվեց։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց ջահերով ու կոչերով, որպեսզի ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնեն Հայոց Ցեղասպաության մասին և կոչ անեն կանխել հետագա մարդատյաց դրսևորումները։

Հայ Առաքելական եկեղեցին 2015 թվականի ապրիլի 23-ին կատարեց  սրբադասման ծիսական արարողակարգ` սրբերի շարքին դասելով  հայ նահատակների: Դա 400 տարվա ընդմիջումից հետո առաջին սրբադասումն էր:

Այդ նահատակները այլևս դասվում են հայ սրբերի շարքերը և այսօր յուրաքանչյուրի ձեռքի վառվող ջահը խորհրդանշում է նահատակների լուսե պսակները։  Մենք այժմ ոչ թե պիտի աղոթենք իրենց հոգիների հանգստության համար, այլ մեր աղոթքներում խնդրենք իրենց բարեխոսությունը։

Ապրիլի 23-ին տեղու ունեցած ջահերով երթին մասնակցեց նաև ԱՀԹ Սբ. Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միությունը։  Շուրջ 35 երիտասարդ Ազատության հրապարակից իրար ձեռք բռնած, միասնական ոգով, «հատուցում» բացականչելով ու Հայաստանի և ցեղասպանությունն ընդունած երկրների դրոշները ծածանելով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ։

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 298
2017.04.25
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.