Ընթերցանություն
Գլխավոր> Վոլեյբոլի խաղերը համայնքային կյանքի մի մաս

Վոլեյբոլի խաղերը համայնքային կյանքի մի մաս

   Ապրիլի 29-ին Սիամանթոյի անվան թ.162 դպրոցի դահլիճում տիրում էր առողջ և սպորտային մթնոլորտ։  Սիամանթո դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանի   նախաձեռնությամբ այդ օրը վոլեյբոլի խաղի շուրջ հանդիպեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյաը,  և հենց Աննա Ստեփանյանի թիմը, որտեղ խաղում է նաև Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր  հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը։

Խաղը սկսվեց ողջույնի խոսքերով և առաջին միասնական նկարով , որց հետո գնդակն ուժգին հարվածով հայտնվեց մրցակցի խաղադաշտում։ Առաջին միավորը վաստակեց Մալաթիա-Սեբաստիայի թիմը, սակայն դա դեռ որոշիչ չէր։ Համառ, բայց ընկերական ու ջերմ պայքարի արդյունքում վերջնական հաղթանակ տարավ Սիմանթոյի դպրոցի թիմը։

Խաղի ավարտից հետո մասնակիցները դահլիճը լքեցին ձեռքսեղմումներով և հետագայում հանդիպելու ակնկալիքով։  

Հարկավոր է նշել, որ այս տեսակ հանդիպումները խթանում են համայքի անդամների միջև կապի ամրապնդումը, հնարավորություն են տալիս նույն համայնքում ապրող մարդկանց ավելի լավ ճանաչել միմյանց և երիտասարդների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում են առողջ ապրելակերպի վրա։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը հանդիսանում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի վոլեյբոլի թիմի անդամ։

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 272
2017.04.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.