Ընթերցանություն
Գլխավոր> «Ընտանիքի կանչը»։ Հայ ընտանիքի պատմություն ներկայացնող ևս մեկ գիրք

«Ընտանիքի կանչը»։ Հայ ընտանիքի պատմություն ներկայացնող ևս մեկ գիրք

«Գիրքը մեծ հետաքրքրությամբ  եմ կարդացել։ Ամեն ինչ այնքան հասկանալի էր գրված՝ կարծես աչքիս առաջ կատարվող իրադարձություններ լինեին»։

Այսպես է  նկարագրում Սբ. Երրորդության եկեղեցու կիրակնօրյա վարժարանի սան՝ Լիլիթը Ճուղուր Երևանցու  «Ընտանիքի կանչը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 30-ին՝ եկեղեցու դահլիճում։

Պատմագրական վիպակը ներկայացնում է թուրքական բռնաճնշումներից մազապուրծ եղած հայ ընտանիքի կյանքը։ Հայրն ընտանիքին պաշտպանելիս՝ սպանում է թուրք ոստիկանի և ստիպված փախչում Արևելյան Հայաստան՝ կնոջը և դեռ չծնված երեխային թողնելով Մուսալեռում։ Երբ ցանկանում  է Արաքսի վրայով ետ վերադառնալ՝ ձերբակալում են։

Ինչպես նշում է Ճուղուր Երևանցին վիպակը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այն ընտանիքի հայրը, որին ձերբակալում են, Արմեն Ճուղուրյանի պապու հորեղբայրն է՝ Ազատը։ Ազատը Լենինի արձանի մոտ ընտանիքին հանդիպում է պատահաբար՝ ետ վերադառնալու ճանապարհին։

Ահա այս պատմության մասին տեղեկանալու և գիրքի հեղինակի հետ ծանոթանալու համար էին Սբ․ Երրորդություն եկեղեցու դահիճում հավաքվել կիրակնօրյա դպրոցի սաները և շատ այլ հյուրեր։ Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել հեղինակի համար իր ստեղծագործությունները ներկայացնել այս եկեղեցու հարկի տակ։ Հարկ է նշել, որ Արմեն Ճուղուրյանի առաջին գրքի շնորհանդեսը ևս տեղի է ունեցել  Սբ․ Երրորդություն եկեղեցու դահիճում։

 

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 164
2017.05.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.