Ընթերցանություն
Գլխավոր> «Զվարթունք» պարի համույթի շնորհակալական համերգը

«Զվարթունք» պարի համույթի շնորհակալական համերգը

Ապրիլի 30-ին Ս. Երրորդության եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Զվարթունք» պարի համույթի հաշվետու համերգը, որով խմբի սաները շնորհակալություն հայտնեցին իրենց աջակցություն ցուցաբերած անձանց:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Վրաստանում կայացած պարի օլիմպիադայում, որտեղ մասնակցում էին պարի խմբեր տարբեր երկրներից, Ս. Երրորդություն եկեղեցու «Զվարթունք» պարային համույթը հանդես է եկել «Սայաթ Նովա» և «Ով հայոց աշխարհ» պարերով ու գրավել պատվավոր առաջին հորիզոնականը: Խմբի գեղարվեստական ղեկավարն է Գոհար Մովսիսյանը:

Վրաստան մեկնելու համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար խմբին աջակցել են եկեղեցու Տիկնանց միությունը և բարերարները: Համույթին ոգևորելու նպատակով Վրաստան էր մեկնել նաև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը:

«Վրաստանում ելույթից առաջ ստացանք տեր հոր օրհնությունը և արդեն վստահ մեր ուժերի վրա՝ բարձրացանք բեմ: Իսկ այսօրվա միջոցառումը մեր շնորհակալությունն է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ և հավատացին մեր ուժերին», - պատմում է պարուհիներից մեկը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո «Զվարթունք»-ը ներկայացավ Վրաստանում կայացած օլիմիադայի պարային հաղթական համարներով: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան նաև եկեղեցու «Մանկունք» երգչախմբի սաները:

 

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 193
2017.05.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.