Ընթերցանություն
Գլխավոր> Այբբենարանի հանդեսը 150 աշակերտի առաջին միասնական հաղթանակի ապացույց

Այբբենարանի հանդեսը 150 աշակերտի առաջին միասնական հաղթանակի ապացույց

Մայիսի 2-ին Սիամանթոյի անվան թ 162 դպրոցի բակում տեղի ունեցավ դպրոցի առաջին դասարանի աշակերտների Այբբենարանի հանդեսը։

Երգ, պար, բանաստեղծություններ ու տոնական աշխույժ մթնոլորտ՝ 150 աշակերտ միասին նշեց կյանքի կարևորագույն փուլերից մեկի հաղթահարումը։ Նրանք արդեն գիտեն հայերեն տառերը, գրելն ու կարդալը։

«Այս անգամ միջոցառումը շեղվել էր ձևաչափից։ Դասարանները առանձին-առանձին ելույթ չունեցան, այլ միանգամից 5 դասարան՝ 150 աշակերտ ներկայացան միասնական, որպեսզի ցույց տան որ հաղթանակները կայանում են միասնական ուժի մեջ»,-ասում է դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը։

Տոնական միջոցառմանը օրհնության խոսքով մասնակցեց նաև ԱՀԹ Սբ․ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը։

 

Մոնիկա Ներսիսյան

 

Դիտվել է 107
2017.05.03
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.