Ընթերցանություն
Գլխավոր> Չարի դեմ պայքարի միջոցը հավատն է

Չարի դեմ պայքարի միջոցը հավատն է

Երիտասարդ ամերիկացի Մայքլ Կովակիին, ով ավարտել է հոգևոր ճեմարանը, ուղարկում են Վատիկան՝ դիվահարության դպրոցում սովորելու համար։ Լինելով կատարյալ թերահավատ՝ քահանան փորձում է պարզել երիտասարդ կնոջ ծանր վիճակը։ Կինը դիվահա՞ր է, թե՞․․․։

«Չարը նման է գողի, ինչպես գողը չի ցանկանում, որ ներս մտնելիս իրեն նկատեն, այնպես էլ՝ չարը»,- ասում է «Ծիսակատարություն» ֆիլմի հերոս հայր Ղուկասը։

Ինչի՞ մասին է այդ ֆիլմը և արդյո՞ք այդտեղ ցուցադրված է միայն չարի գործունեությունը, թե՞ բարին ևս կա։ Մայիսի 6-ին Սբ Երրորդություն եեղեցու դահլիճում «Ծիսակատարություն» (Обряд) ֆիլմի դիտումից հետո այս հարցերին փորձեցին պատասխանել երիտասարդաց միության անդամները։

Ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին՝ Ամերիկայում և հիմնված է իրական փաստերի վրա։ Ֆիլմում երիտասարդըհանդիպում է իրական չարի հետ, որի դեմ անզոր է լինում անգամ հայր Ղուկասը։ Ի՞նչ անել այս պարագայում։

«Ֆիլմը դիտել եմ մեծ հետաքրքրությամբ և միայն վերջում եմ համեմատել, թե ո՞րն էր չարի և ո՞րը՝ բարու գործունեությունը»,-ֆիլմի մասին իր տպավորություններով կիսվում է երիտասարդներից մեկը։

Չարի դեմ պայքարի միակ միջոցը հավատքի առկայությունն է, ինչպես մթի դեմ պայքարի միջոցը լույսն է։ Հարկավոր է միայն լուսավորել մեր ներսը հավատով և այդ դեպքում չարի ազդեցությունը կհավասարվի զրոյի։

 

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 220
2017.05.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.