Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Վախ և դիվահարություն: Ի՞նչ կապ ունեն դրանք միմյանց հետ

Վախ և դիվահարություն: Ի՞նչ կապ ունեն դրանք միմյանց հետ

Արդյո՞ք վախը կարող է բերել դիվահարության։ Այս մասին  մայիսի 16-ին հետաքրքիր զրույց-քննարկում տեղի ունեցավ Սբ. Երրորդություն եկեղեցու դահլիճում՝ համար 190 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների հետ: Զրույցի թեման «Վախ»-ն էր: Դպրոցի համար Սբ.Երրորդության դահլիճում հոգևոր դասերի հաճախելը վերածվել է գեղեցիկ ու ուսուցողական ավանդույթի:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը թեմային անդրադարձավ վերլուծելով որոշ ժամանակ առաջ նույն դահլիճում ցուցադրված «Ծիսակատարություն» ֆիլմը: Ֆիլմի վերլուծության միջոցով, որը հենց դիվահարության մասին էր, աշակերտները ավելի պատկերավոր և համոզիչ կերպով ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Չկա մարդ, ով վախ չունենա. բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են: Դրանից խուսափել հնարավոր չէ, բայց կարելի է փորձել պայքարել դրա դեմ, իսկ իրական հավատքը կարող է ամենահզոր զենքը  և միջոցը լինել այդ պարագայում:

«Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ» (Սղմ. 26:1):

                                                        Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 212
2017.05.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.