Ընթերցանություն

ՈՒՍԱՆՈՂԸ

Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.-Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմից է ստեղծված?

Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.

-Այո,ամեն ինչ Աստված է ստեղծել:

-Միթե այն ամենն,ինչ կա աշխարհում Աստված է ստեղծել?

-Այո,պարոն,-պատասխանեց ուսանողը:

Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.

-Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել,ապա նա ստեղծել է նաև Չարիքը,քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի,որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը,ապա Աստված Չարիքն է:

Լսելով այս պատասխանը ` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից,նա ևս մեկ անգամ հայտարարեց,որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

-Պրոֆեսոր,կարող եմ ձեզ մի հարց տալ?

-Ինչ հարց?Իհարկե կարող ես,համեցիր:

Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.

-Պրոֆեսոր,ցուրտը գոյություն ունի?

-Այդ ինչ հարց է,իհարկե գոյություն ունի: Դու երբեք չես մրսել միթե?

Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.

-Իրականում, պարոն,ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն,այն ինչ մենք համարում ենք ցուրտ,իրականում, տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն(−273.15  աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի)  տաքության իսպառ բացակայությունն է,երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:

Ուսանողը շարունակեց.

-Պարոն,իսկ մթությունը գոյություն ունի?

-Իհարկե գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:

-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք,պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն,իրականում,լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը,բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ջեղքել այն: Ինչպես եք Դուք ի զորու իմանալ,թե ինչքան մութ է տարածությունը?Սակայն,Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ:  Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևութների էությունը:

Վերջիվերջո,երիտասարդը հարցրեց.

-Պարոն,իսկ Չարիքը գոյություն ունի?
Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.
-Իհարկե,ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը,բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված…Այս օրինակները ոչ այլ ինչ են,քան Չարիքի դրսևորումներ :
Ուսանողը պատասխանեց.
Չարիքը գոյություն չունի,կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը,բառ,մարդու կողմից ստեղծված`բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ,որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է : Դա նման է ցրտին,որ գալիս է տաքության բացակայության դեպքում,կամ մթությանը,որ վրա է հասնում ,երբ չկա լույս…
Պրոֆեսորը նստեց:
Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն :

Դիտվել է 144
2017.06.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.