Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր

Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր

Մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։

Իսկ նա աղաչեց հրեշտակին.

– Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։ Հրեշտակը Աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով.

– Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։

 Եվ նա, առողջանալով մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարելու համար. տասը ուտեմ-խմեմ, հինգն ապաշխարեմ»:

 Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։ Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասնմեկ ամիսն ուտեմ–խմեմ, մեկ ամիսը բավական է»։ Իսկ հետո ասաց, «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։

 Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևացնեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։ Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։ Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց.

– Ո՞ւր ես գնում, ջրաղացպան,  -Նա սկսեց արաբերեն խոսել.

– Քեզ չեմ ճանաչում, աշտա խալ սադի, -ասում է հրեշտակին.

– Ի՞նչ ես ասում, պարոն, -Հրեշտակն ասում է.

– Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ:

 Փոխանակ ջրաղացպանի պես որևէ այլ երկիր փախչելու և թաքնվելու, ու մեր երեսը սևացնելու, փորձենք մեր մեղքերից ազատվել, աղօթքով և ծոմապահությամբ: Երբ իրապես անկեղծ աղոթքով մեր հոգևոր կապը կպահենք Աստծու հետ, ոչ մեկից վախենալու կարիքը չունենք, ոչ հրեշտակից, ոչ մահից, ոչ էլ բռնակալներից, քանի որ մեր բարի վարքով ու արդար գործերով պատրաստ և արթուն վիճակում կլինենք ու Աստծու առջև բաց ճակատով կներկայանանք: Աստված ձեզ հետ:

                                                                                                                                         Սմբատ Սարկավագ Խանվելյան 

Դիտվել է 125
2017.06.20
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.