Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Աղանդավորական գրախանութները «հագեցնո՞ւմ են» հոգևոր քաղցը

Աղանդավորական գրախանութները «հագեցնո՞ւմ են» հոգևոր քաղցը

Վաղուց գաղտնիք չէ, թե ինչի հիման վրա են «աճում, զարգանում, բարգավաճում» կրոնական կազմակերպությունները. մարդկանց՝ սթափ դատելու ունակության կորստի, նրանց վրա մտավոր և հոգեբանական զանզան ճնշումներ գործադրելու (այսպիսով ստեղծելուվ անհավասարակշիռ վիճակ) ու իսպառ բթացման միջոցով:Տրամաբանական է, թե որքան դյուրին է նման հոգեբանական վիճակում գտնվող մարդուց ամեն տեսակ «տասանորդներ» կորզելը: Բայց երանի բանը միայն սրանով վերջանար:
Աղանդավորական վիթխարի բիզնեսը զարգանալու այլ ուղիներ էլ ունի: Աղանդավորական «եկեղեցուն» կից, ուր շաբաթական երկու անգամ հավաքվում է զոմբիացած մարդկանց հոծ բազմությունը, գործում է մի գրախանութ, որտեղ աստղաբաշխական թվերով վաճառվում են «Trust Jesus» («Վստահիր Հիսուսին») , «Jesus is my life» («Հիսուս իմ կյանքն է») և նմանատիպ այլ գրություններով արդուզարդ, գրականություն, Հիսուսի պատկերով շապիկներ, անհայտ ծագման «հոգևոր» երաժշտության ձայնա-տեսասկավառակներ և բնականաբար քարոզներ:
Պատկերացրեք ընկճված, ընտանիքում բազմաթիվ խնդիրներ ունեցող, մերժված կամ սիրո պակաս ունեցող մարդուն (այսպիսին են աղանդավորական կազմակերպության հետևորդների մեծամասնությունը) առաջարկվի «Աստված կարող է լուծել ձեր ընտանեկան խնդիրները» , « Սիրո նամակներ երկնքից» , «Աստված ընդունում է բոլոր մերժվածներին» գայթակղիչ վերնագրերով գրքեր, որոնք այդ պահին «փրկություն» են թվում ծանր հոգեբանական վիճակում գտնվողի համար: Այդժամ, մարդը, որքան էլ թանկ լինի գիրքը (իսկ դրանք իսկապես թանկ են իրենց ծավալի և կասկածելի բովանդակության համեմատ), առանց վարանման կգնի այն: Մանավանդ, որ առաջարկողը (վաճառողուհին) անչափ բարեհամբույր մոտեցում է ցուցաբերում, ինչն անկասկած իր դրական ազդեցությունն է ունենում գնորդի վրա: Արդյունքում իր ծաղկման գագաթնակետին է հասնում աղադավորական բիզնեսը՝ հնարավորություն տալով անընդհատ ընդլայնվելու:
Չգիտեմ, արդյո՞ք մյուս աղանդավորական կազմակերպություններին կից գործում են նմանատիպ գրախանութներ: Վերոհիշյալ նկարագրությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Էմանուել» աղանդավորական կազմակերպությանը կից գտնվող խանութի մասին էր: Տեղի բնակիչներից մի տատիկ (անունը չցանկացավ նշել) , որ հաճախ է այդ տարածքում թոռան հետ զբոսնում, փաստեց, որ մարդկանց հոսքը դեպի գրախանութ երբեք քիչ չի լինում, հատկապես հավաքի օրերին:
Երևույթը ողբերգություն է, որ վերաբերում է յուրաքանչյուր նորմալ, բանական մարդու, յուրաքանչյուր հայ առաքելական եկեղեցու հետևորդի, յուրաքանչյուր գրող-մտավորականի, ում վստահված է մարդկանց հոգևոր և մտային քաղցը բավարարելու գործը:
Հ. Գ. – Երբ փորձում էի լուսանկարել գրախանութն ու «եկեղեցին», ինձ մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ՝ պահանջելով չլուսանկարել շենքը, քանի որ այն մասնավոր սեփականություն է. ավելին այդ կառույցը հովանավորվում է իր խոսքերով ասած «պետական կրոնի» կողմից:

Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ
 

Դիտվել է 2065
2012.05.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.