Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> «Հաղբատ» թիմը գարնանային ինտելեկտուալ փառատոնի առաջատարն է

«Հաղբատ» թիմը գարնանային ինտելեկտուալ փառատոնի առաջատարն է

2009 թվականի մայիսի 28-ին Ս.Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ  գարնանային ինտելեկտուալ փառատոնը, որը դարձյալ մի հարկի տակ էր հավաքել ոչ միայն Երևանի տարբեր եկեղեցիների Երիտասարդաց միություններին, այլև Հայ Առաքելական Ս. եկեղեցու հետ կապված ամենատարբեր կառույցների: Նրանց թիվն այս անգամ տասնչորսն էր: Արարատյան Հայրապետական թեմի հովանավորությամբ, Ս. Երրորդություն եկեղեցու նախաձեռնությամբ և «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի կողմից իրականացվող այս արդեն վեցերորդ ինտելեկտուալ փառատոնն աչքի ընկավ մասնակից խմբերի ավելի լուրջ պատրաստվածությամբ և համալրված մրցատյանով: Պետք է շեշտել, որ այս անգամ շատ Երիտասարդաց միություններ եկել էին իրենց հոգևոր պատասխանատուների հետ, ինչը ևս հաղթանակի գրավական է: Հարցերը բացառապես հոգևոր բնույթի էին, որը հնարավորություն տվեց մասնակիցներին աստվածաշնչյան իրենց գիտելիքները փորձարկել տրամաբանության սահմաններում: Հետևաբար բնավ էլ պատահական չէր նախորդ խաղերի ժամանակ արդեն իսկ իր հնարավորությունները ցույց տված ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական միության «Հաղբատ» թիմի հաղթանակը: Երկրորդ տեղում էր Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու «Մանանա» թիմը, իսկ երրորդում՝ ՀԵՀԵԿ-ի «Խաչակիրներ» թիմը: Համոզված կարելի է ասել, որ այս խաղից ևս թիմերը հեռացան հարուստ գիտելիքներով, հոգևոր բավարարվածությամբ և միմյանց հետ համագործակցելու նոր մտահղացումներով: Սրտանց շնորհավորում ենք հաղթող թիմերին և սպասում յոթերորդ ամառային ինտելեկտուալ փառատոնին՝ ևս մի անգամ ականատես լինելու համար հոգևորի ու գործնականության, երիտասարդության և իմաստության հաղթանակին:

Դիտվել է 3156
2009.05.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.