Ընթերցանություն
Գլխավոր>Ծխական խորհուրդ>Գործունեությունը> Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու Ծխական խորհրդի ռազմավարական ծրագիր

Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու Ծխական խորհրդի ռազմավարական ծրագիր

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ հաստատմամբ կազմավորվեց Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցու Ծխական խորհուրդը, որի նպատակներն են.

1. Աջակցել Սբ. Երրորդություն Եկեղեցու հոգեւորականներին՝ հովվական գործունեության մեջ.
2. Օժանդակել Սբ. Երրորդություն Եկեղեցու համայնքի ձեւավորմանն ու ծխի կայացմանը:

Նպատակների արդյունավետ իրականացման համար Ծխական Խորհրդի Ռազմավարությունը ունի գործունեության երկու հիմնական ուղղություններ:

Ա. Ներքին ուղղություն`

  • Կառուցվածքային/ինստիտուցիոնալ զարգացում
  • Ֆինանսատնտեսական կառավարում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում


Բ. Արտաքին ուղղություն՝

  • Գործունեության ուղղություններ/ծխական աշխատանք
  • Թիրախ խմբեր

Ուղղություն Ա
Կառուցվածքային/Ինստիտուցիոնալ զարգացում`

ա. Ծխական խորհրդի ձեւավորում

  • ռազմավարության ընդունում
  • գործողությունների ծրագրի մշակում եւ ընդունում
  • պարբերական հանդիպումներ
  • հաշվետվություններ ծխական համայնքի առջեւ

  բ. Ծխական համայնքի փաստաթղթերի հետ աշխատանք

  • աձնական թերթիկների մշակում, բազմացում, լրացում
  • փաստաթղթերի բազայի ստեղծում, թվայնացում, մշտապես թարմացում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում/աշխատակազմի ձեւավորում եւ վերահսկում
  • աձնական թերթիկների մշակում, լրացում
  • անձնակազմի ցուցակների կազմում
  • աշխատանքի դերաբաշխում
  • ժամատախտակների կազմում

գ. Ֆնանսա/տնտեսական կառավարում

  • Բյուջեի ձեւավորում
  • հանգանակություն/ նվիրատվություն, ավելի լայն շրջանակների ներգրավում
  • հովանավորչական գործունեություն
  • Տնտեսական կարիքների բավարարում
  • եկեղեցու մերձակա տարածքի մաքրության ապահովում
  • տնտեսական հագեցում
  • անհրաժեշտ գույքի ձեռքբերում (կահավորում)
  • եկեղեցու բարեկարգում

Ուղղություն Բ
Թիրախ խումբ / ծխական աշխատանք

ա. Երիտասարդություն

  • երիտասարդաց միության ակտիվացում
  • նոր անդամների ներգրավվում
  • աշխատանք խոցելի խմբերի հետ
  • ուխտագնացության կազմակերպում
  • երիտասարդների հետ դասընթացների, սեմինարների, գիտաժողովների պարբերաբար կազմակերպում եւ անցկացում
  • ինտելեկտուալ խաղերի, փառատոնների, ցուցահանդեսների կազմակերպում
  • ծխական համայնքի երիտասրադների կարիքների առանձնացում, գնահատում

բ. Երեխաներ/ պատանիներ

  • Կիրակնօրյա դպրոցի աշխատանքների ակտիվացում
  • պատանիների ավելի լայն շրջանակների ներգրավվածություն դպրոցներ այցելության միջոցով
  • այցելություն մանկապարտեզներ
  • եկեղեցում դասընթացների եւ այլ միջոցառումների պարբերաբար կազմակերպում
  • ուխտագնացությունների կազմակերպում
  • պատանիների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում:

գ. Կանայք /տիկնանց միության ակտիվացում

  • ուխտագնացությունների կազմակերպում
  • քարոզների հաճախակի անցկացում
  • միջոցառումների պարբերաբար կազմակերպում
  • այցելություններ խոցելի խմբերին
  • դասընթացներ:

դ. Խոցելի խմբեր

1. Ծերեր

  • այց ծերանոցներ
  • ծերերի մասնակցությունը Սբ. Պատարագին
  • խնամք
  • սիրո ճաշ
  • ուխտագնացություն:

2. Հաշմանդամներ

  • ինտեգրում
  • քարոզներ
  • մասնակցություն միջոցառումներին
  • հոգեւոր հովվություն:

3. Փախստականներ

  • ինտեգրում
  • լեզվի դասընթացներ
  • մասնակցություն միջոցառումներին:

4. Ծնողազուրկ երեխաներ

  • այց մանկատներ
  • հոգեւոր հովվություն
  • ներգրավվում ծխական համայնքին

5. Ծխական աշխատանք

  • միջոցառումներ
  • լուսավորչական գործունեություն
  • ծիսակարգ
  • ներգրավում ծխական աշխատանքներին
  • քարոզչական գործունեություն
  • ուխտագնացություններ
  • հրատարակչական գործունեություն:
     

Ս. Երրորդություն եկեղեցու Ծխական խորհուրդ

Դիտվել է 1612
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.