Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Մեր մասին> Երիտասարդաց Միություն (ՍԵԵՄ)

Երիտասարդաց Միություն (ՍԵԵՄ)

2005թ. Երեւանի Ս. Երրորդություն եկեղեցու հավատավոր երիտասարդները համախմբվեցին, կազմավորելով Արարատյան Հայրապետական Թեմի Ս.Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միություն (ՍԵԵՄ), օրհնությամբ՝ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի և նախաձառնությամբ՝ Տ.Եսայի քհն. Արթենյանի։

Ս. Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միության կազմավորման պահանջը՝ եկեղեցի հաճախող երիտասարդների խանդավառությունն էր, Հայ եկեղեցու նկատմամբ իրենց նախանձախնդրությունը և հոգեւոր գիտելիքներ ստանալու փափագը։

Միության անդամները սիրով ընդունեցին Տէր Եսայի քհն. Արթենյանի առաջարկը՝ համախմբվելու և ստեղծելու երիտասարդաց միություն։ Սկզբնական շրջանում միության անդամների թիվը հասնում էր քսանի։ Կազմակերպվում էին Սուրբ գրոց մեկնության, Հայ Եկեղեցու պատմության, կրոնի դասընթացներ, ուխտագնացություններ։ Աստիճանաբար եկեղեցու անդամների թիվը հասավ հարյուրի։ Հարկ է նշել, որ անդամների թվի աճը նույնքան բնական էր, որքան միություն ստեղծելու պահանջը։

Սկզբնական շրջանում երիտասարդաց միությանն անդամագրվածները Ս. Երրորդություն եկեղեցի մշտապես հաճախող երիտասարդներն էին, որոնց հիմքի վրա էլ երիտասարդաց միության անդամների թիվը համալրվեց հատկապես այլ կրոնական ուղղություններից հիասթափված եւ հոգևոր մխիթարության կարոտ երիտասարդներով։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը կայացած և կուռ երիտասարդական կառույց է, որը հստակ պատկերացնում է իր անելիքը հանուն Հայ եկեղեցու և մեր հայրենիքի պայծառության ու շենացման։

Մեր նպատակն է`

1. Ուսուցանել հայ երիտասարդներին ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ.

ա. կազմակերպել սուրբգրային դասընթացներ.

բ. Ցուցադրել կրոնական ֆիլմեր։

2. Զորավիգ լինել Հայ եկեղեցու հզորացմանը.

ա. կազմակերպել քարոզչական շրջագայություններ.

բ. հետամուտ լինել եկեղեցիների պահպանմանը և բարեկարգմանը.

գ. նպաստել կրոնական տոների ժողովրդականացմանը։

3. Երիտասարդների մեջ կերտել հայրենասիրական ոգի և գիտակցություն.

ա. կազմակերպել բանախոսություններ գիտության, արվեստի, մշակութի և այլ թեմաներով.

բ. Իրականացնել ուխտագնացություններ.

գ .կազմակերպել բարեգործական ծրագրեր։

4. Հետամուտ լինել ՍԵԵՄ-ի անդամների շնորհների բացահայտմանը և օգնել դրանց կատարելագործմանն ու արդյունավորմանը.

ա. Ստեղծել գիտական, մշակութային, գեղարվեստական և այլ խմբակներ` ըստ անդամների նախասիրությունների։
 

Դիտվել է 8087
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.