Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Մեր մասին> Մենք սիրում ու սպասում ենք քեզ

Մենք սիրում ու սպասում ենք քեզ

Սիրելի՛ ընթերցող, նյութը, որը դու հիմա կկարդաս, ծնվել է Ս. Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միության անդամների հետ անցկացրած հարցումների արդյունքում: Դրանք ինչ-որ չափով պատկերացում կտան քեզ միության անդամների և նրանց առօրյայի մասին: Մեր միությունում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ` երաժիշտներ, աստվածաբաններ, հոգեբաններ, բանասերներ, իրավաբաններ, բժիշկներ, անգամ` դիզայներ ու խոհարար, համակարգչային օպերատոր եւ զինագործ, վարսահարդար ու հաշվապահ եւ այլոք: Նրանց միավորում է Աստծո սերը, ինչպես նաեւ` ընդհանուր նախասիրությունները: Մեր երիտասարդները սիրում են գիրք կարդալ,` երաժշտություն լսել: Ոմանք գրքերից ու կյանքից ստացած տպավորությունները հանձնում են թղթին կամ էլ կտավին: Ոմանք էլ սիրում են երգել, նվագել ու պարել, զբոսնել ու երազել: Երիտասարդները կարողանում են նաեւ հիանալի պատմել իրենց մասին. ոմանք` սեղմ, ոմանք` ավելի երկար, բայց բոլորն էլ անկեղծ են ու հետաքրքիր: Ընդհանրացնելով երիտասարդների` իրենց մասին պատմածները` կարելի է եզրակացնել, որ նրանք արդար են ու հոգատար, համբերատար ու հանդուրժող, աշխատասեր ու քչախոս, անկեղծ, մարդամոտ ու ներողամիտ, և բոլոր դեպքերում` հետաքրքիր: Ինչպես շատ երիտասարդներ, նրանք նույնպես զգայուն են, կեղծավորության ու սահմանապակ մտածելակերպի նկատմամբ անհանդուրժող, ազգային նկարագրին հարազատ: Ինչ խառնվածք էլ նրանք ունենան, նրանց եկեղեցի է առաջնորդում է Աստծուն ունկնդիր լինելու պահանջը: Երիտասարդներն արդեն չեն էլ պատկերացնում իրենց կյանքն առանց հոգեւորականի քարոզների ու ջերմ մթնոլորտի, առանց այստեղ ձեռք բերած ընկերների ու նրանց հետ շփման: Երիտասարդաց միության մասին ավելի ճիշտ պատկերացում կարող ես կազմել` միայն ու միայն Միության ներսում լինելով: Այնպես որ` մենք սիրում ու սպասում ենք քեզ:

Արփի Խաչատրյան
 

Դիտվել է 3554
2011.10.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.