Ընթերցանություն

Ձմեռային ինտելեկտուալ փառատոն

ինտելեկտուալ փառատոն

2008 թվականի փետրվարի 16-ին թեմի երիտասարդական միությունների միջեւ տեղի ունեցավ արդեն երկրորդ` ձմեռային ինտելեկտուալ փառատոնը: Ինչպես եւ նախորդ խաղի ժամանակ, այս անգամ էլ առաջադրվել էին բավականին հետաքրքիր հարցեր: Շուրջ 3 ժամ տեւած ակտիվ խաղի արդյունքում առաջին տեղը գրավեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը, երկրորդ տեղը զբաղեցրեց Սուրբ Երրորդություն եկեղեցու «Սկիզբ» միությունը, իսկ երրորդ մրցանակը Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միությանն էր: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ` Տ. Եսայի քհն. Արթենյանը խիստ կարեւորեց նման ինտելեկտուալ փառատոնների կազմակերպումը եկեղեցասեր երիտասարդաց միությունների միջեւ: Նրա խոսքով, նմանօրինակ խաղերի ժամանակ երիտասարդների միեջեւ առողջ մրցակցության արդյունքում ստեղծվում են նաեւ սերտ հարաբերություններ: Ինտելեկտուալ խաղերը նպաստում են նաեւ երիտասարդների հոգեւոր գիտելիքների ամրապնդմանը: Իրենք` երիտասարդները եւս կարեւորում են ինտելեկտուալ փառատոնների անցկացումը, ուստի անհամբերությամբ սպասում են հերթական փառատոնին:

Դիտվել է 475
2008.02.16
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.