Ընթերցանություն
Գլխավոր> Բարի գալուստ մեր կայք

Բարի գալուստ մեր կայք

Սիրելի հայորդիք
Յուրաքանչյուր ժամանակաշրջանում եկեղեցին օգտագործել է Ավետարանի քարոզչության այն կերպն ու միջոցները, որոնք իրենց ժամանակի համար եղել են առավել արդյունավետ և օգտակար:Ինչպես օրինակ, երբ Ավետարանի բերանացի քարոզին եկավ փոխարինելու տպագիր Աստվաժաշունչը, քարոզչության հոգին բնավ էլ չնվազեց, այլ ընդհակառակը` լայնացան քարոզչության հնարավորություններն ու շրջանակները: Գաղտնիք չէ, որ քրիստոնեական եկեղեցու հիմնական նպատակը մարդու փրկությունն է, և այս առաքելության արդյունավետությանն ու առանձնահատկություններին անհրաժեշտ է, որ հաճախ անդրադառնանք` փնտրելով նոր ժամանակների նորամուծությունների ու առաջարկած տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Առանց չափազանցության, մենք ապրում ենք մի նոր ժամանակաշրջան, ժամանակաշրջան տեղեկատվական հեղափոխության և նոր տեխնոլոգիաների, ժամանակաշրջան նոր մարտահրավերների և նոր արժեքների: Մեր աչքի առաջ վերաիմաստավորվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ ամոթը, պատիվը, հավատարմությունը, ընտանիքի մասին մեր ավանդական պատկերացումները , և այս ամենի ակունքներում ընկած են նույնքան ժամանակակից մարտահրավերներ, ինչպիսիք են հոգևոր անկրթությունն ու աշխարհիկացումը, նյութականացումն ու գլոբալիզացիան: Հենց այս նորացված արժեքներն ու ժամանակի մարտահրավերներն այսօրվա մեր գործունեության դաշտն են կազմում` իրենց մեջ ամբողջությաամբ ներառելով հովվական առաքելության նպատակներն ու խնդիրները, որոնց իրականացման համար էլ Ձեզ ենք ներկայացնում այս կայքը: Հուսով ենք , որ դուք այստեղ կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Թող Աստված օրհնի ամենքիդ:

Դիտվել է 1660
2011.10.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.