Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան

Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան

Ծնվել է 1954 թ. Երևանում: 1971-74 թվականներին սովորել է Երևանի շինարարական տեխնիկումում: 1974-76 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1976-80 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1979 թ. դեկտեմբերին ձեռնադրվել է սարկավագ, 1980 թ.` ամուսնացյալ քահանա և նշանակվել Սբ. Գեղարդի վանքում` որպես հոգևոր հովիվ: 2005թ. տեղափոխվել է ԱՀԹ և ծառայել Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում: 1981թ. ստացել է լանջախաչ, 2000 թ.` ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 2005 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով արժանացել է ավագ քահանայության պատվի: 2011-2013թթ. ծառայել է Ս. Երրորդություն եկեղեցում: 2013 թ. ծառայության է նշանակվել Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, որպես հոգևոր սպասավոր: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Դիտվել է 10156
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.