Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Արիստակես քհն. Բաղալյան

Տեր Արիստակես քհն. Բաղալյան

Տեր Արիստակես քհն. Բաղալյանը ծնվել է 1976 թ. Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղում: 1993-1999 թթ. սովորել և ավարտել է Էջմիածինի Գևորգյան հոգևոր ճեմարանը, ապա աշխատել ՔԴԿ-ում` որպես գործավար քարտուղար, «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում: 2001թ. ձեռնադրվել է սարկավագ: 2001 – 2003 թթ. որպես հրամանատարի հոգևոր խորհրդական ծառայել է ՀՀ զինված ուժերում, համատեղ աշխատել է Շիրակի թեմում` որպես քարոզչական կենտրոնի տնօրեն: 2003-2006 թթ. աշխատել է Մայր Աթոռ Էջմիածնի տնտեսական բաժնում, ապա մինչև 2009 թ. աշխատել է Գևորգյան հոգևոր ճեմարանում` որպես վերակացու և դասավանդել է այնտեղ: Շարունակելով իր աշխատանքը ճեմարանում մինչև 2009 թ մարտի 1-ը` քահանայագործել է նաև Երևանի Սբ. Երրորդության եկեղեցում որպես ծիսակատար քահանա: 2009 թ. մարտի 1-ին նշանակվել է Կոտայքի թեմի, ապա Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Դիտվել է 2341
2012.08.16
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.