Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Հրաչ քհն. Սարգսյան

Տեր Հրաչ քհն. Սարգսյան

Տեր Հրաչ քհն. Սարգսյանը ծնվել է Արմավիրի շրջանի Արմավիր քաղաքում: 2000-2004 թթ. սովորել և ավարտել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, ապա ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում, որն ավարտել է 2006 թ. և ձեռնադրվել սարկավագ: Այնուհետև նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնում իբրև քարտուղար: Քահանայական ձեռնադրությունը ստացել է 2007 թ. Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցում, որտեղ էլ ծառայել է որպես հոգևոր հովիվ: 2008թ. տեղափոխվել է ԱՀԹ` Սբ. Երրորդություն եկեղեցի` իբրև խորհրդակատար քահանա: 2008 թ. տեղափոխվել է ԱՄՆ Արևելյան թեմ, ուր թեմի առաջնորդի տնօրինությամբ նշանակվել է ծառայության Դետրոյթի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հընթացս, անգլերենի իմացությունը զորացնելու նպատակով, հաճախել է Վեյն Սթեյթ համալսարան: Այդ ընթացքում ավարտել է «Դեյլ Կարնեգիի» դասընթացը, «Հիվանդանոցային հովվության» հնգամսյա ծրագիրը: 2010 թ. նշանակվել է Մինեապոլիսի Սբ. Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ:
Այժմ Տեր Հրաչը հովվում է ԱՄՆ Արևելյան Թեմի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Դիտվել է 970
2012.08.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.