Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան

Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան

Դեռևս եկեղեցու շինարարությունից առաջ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը սկսեց իր քահանայական գործունեությունը եկեղեցու մոտ գտնվող փոքրիկ տնակում, որը ծառայում էր որպես աղոթատեղի և նոր ձևավորվող երիտասարդաց միության հավաքատեղի:
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյանը ծնվել է 1958 թ. Երևանում: Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնում: Աշխատել է նախագծային, շինարարական տարբեր կազմակերպություններում, Արարատյան Հայրապետական Թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնում և մարդասիրական տարբեր գրասենյակներում: 2003 թ. մայիսի 11-ին ձեռնադրվել է սարկավագ, այնուհետև` ամուսնացյալ քահանա: 2001-2007 թթ. որպես հոգևոր հովիվ ծառայել է Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում: 2007 թվականից ծառայում է Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցում: Ստացել է լանջախաչ կրելու իրավունք: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Դիտվել է 7531
2012.08.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.