Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Շողիկ Հարությունյան> Աստվածաշնչյան սերտողություններ

Աստվածաշնչյան սերտողություններ

Աստվածաշունչը Աստծո ձայնն է` ուղղված մարդուն և աշխարհին: Նրա ձայնը լսելու և ճիշտ ընկալելու համար երկրորդ տարին է, ինչ մի խումբ երիտասարդներ ամեն հինգշաբթի ժամը 18:00-ին հավաքվում են Սբ. Երրորդություն եկեղեցու դահլիճին կից լսարանում Աստվածաշնչի սերտողությանը մասնակցելու: Դասընթացին մասնակցելու նպատակը երիտասարդներից յուրաքանչյուրը մեկնաբանում է յուրովի`ամրանալ հավատքի մեջ, հոգևոր գիտելիքներ ձեռք բերել, սովորել և հասկանալ Սբ. գիրքը:
Դասընթացն իրականացնում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:Նախքան հերթական հանդիպումն սկսելը երիտասարդները միասին աղոթք են բարձրացնում առ Աստված, այնուհետև ընթերցում են Աստվածաշնչից որևէ գլուխ, ապա քահանան հատված առ հատված մեկնաբանում է ընթերցված մասը:
Երիտասարդների կարծիքով ինչքան շատ ես կարդում և լսում, այնքան նոր բացահայտումներ ես անում, նոր ծալքեր ես գտնում աստվածաշնչյան խոսքերի մեջ: Ըմբռնելով Աստվածաշնչյան իմաստնութունները երիտասարդները փորձում են հաղթահարել ծուլությունը, դիմակայել կյանքի տարատեսակ փորձություններին ու գայթակղություններին:
Մեկ ժամանոց հանդիպումն ավարտվում է աղոթքով և նոր հանդիպմանն անպայման ներկա գտնվելու հաստատակամ վճռով:

Շողեր Հարությունյան
 

Դիտվել է 4125
2011.11.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.