Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոց

Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոց

Հիմնադրվել է 2003թ.-ին: Գործում է Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ունի 120 աշակերտ: Դասերն անցկացվում են շաբաթական մեկ անգամ` կիրակի օրերին, ժամը 14:00-15:30:

Ուսուցանվում է`

Հայ Առաքելական եկեղեցու պատմություն.
Քրիստոնեական.
Աստվածաշնչի ուսուցում /Հին եւ Նոր կտակարաններ/.
Սրբերի վարք.
Հոգեւոր երգեր` շարականներ, ազգային, ժողովրդական, մանկական երգեր.
Գործում է նկարչության, պարի, դիզայնի, անգլերենի, համակարգչի խմբակներ:
Կիրակնօրյա դպրոցի նպատակը`

Հայեցի կրթություն.
Քրիստոնեական նկարագրի ապահովում.
Բարոյապես լիարժեք անհատի ձեւավորում` հոգեւոր, ազգային, մշակութային արժեքների իմացությամբ:
Կազմակերպվող լրացուցիչ միջոցառումներ`

Ուխտագնացություններ.
Մշակութային միջոցառումներ (այցելություն թանգարաններ, թատերական ներկայացումներ, հանդիպումներ մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչների հետ).
Եկեղեցական եւ ազգային տոների առթիվ միջոցառումներ:
Դասերն անցկացվում են հետաքրքիր մեթոդներով, կազմակերպվում են բանավեճեր, խաղեր, հոգեւոր զրույցներ… Դասավանդում են բանիմաց եւ փորձառու ուսուցիչներ: Այստեղ թագավորում են սերը, հանդուրժողականությունը, ջերմությունը:

<<Թու’յլ տվեք այդ մանուկներին եւ մի’ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան… >>: (Մատթեոս ԺԹ, 14)

Անսանք Տիրոջ կանչին եւ գնանք նրա ետեւից:

Դիտվել է 9399
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.