Ընթերցանություն
Գլխավոր>Դատավարություն>Դատավարության պատմություն> Արդարության մասնակի հաղթանակը ՀՀ դատարանում

Արդարության մասնակի հաղթանակը ՀՀ դատարանում

Այսօր աննախադեպ ելքով է ավարտվել վեցամսյա դատավարությունը, որը քննում էր մեր եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանի հայցն ընդդեմ Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի: Շուտով մեր նորաստեղծ կայքը կներկայացնի հայ հասարակությանը քաջ հայտնի ողջ պատմությունն ամբողջությամբ, չնայած հայաստանյան ԶԼՄ-ները հարցը հանգամանալից կերպով լուսաբանել են միջադեպից անմիջապես հետո` սկսյալ 2011 թվականի մայիսի 15-ից:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տիգրան Պետրոսյան) այսօր հրապարակված վճռով ամբաստանյալ Անդրանիկ Մակվեցյանը ազատազրկման ենթարկվեց վեց ամիս ժամկետով: Վճռի հրապարակումը անցավ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներով լի դահլիճում, եւ չնայած վաղուց սպասված <<մեղավոր է>> վճռին, դահլիճը բարձրաձայնված պատժաչափին արձագանքեց լռությամբ:
Ուշագրավ է, որ ամբաստանյալ Անդրանիկ Մակվեցյանը մեղավոր ճանաչվեց հայցվոր կողմի այն հոդվածով(ՀՀ. Քր.Օր. 143 հոդվածի 1-ին մաս), որով նրա տեղացի եւ օտարազգի դատապաշտպանները փորձում էին հակընդդեմ հայցով գործ հարուցել Տեր Եսայի քահանայի դեմ: Տեր Եսայի քհն. Արթենյանի դատապաշտպան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ առաձնազրույցում կարծիք հայտնեց դատավարության եւ դատարանի վճռի շուրջ նշելով, որ ինքը բավարարված չէ դատարանի որոշմամբ, քանի որ ամբաստանյալը ոչ միայն խախտել է մարդկանց օրինական իրավունքները հոգեորսություն իրականացնելով Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում, այլեւ հարվածել է քահանային` նրա առողջությունը դիտավորյալ վնասելու նպատակով եւ սպառնացել նրա կոկորդը կրծել: Փաստորեն, վերջին երկու գործողությունները ՀՀ հանրապետության Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավորը մեղք չի համարել եւ խուսափել է դրա համար պատիժ սահմանելուց: Այդ իսկ պատճառով Վարդուհի Էլբակյանը մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:

Սուսաննա Մարգարյան
 

Դիտվել է 7555
2011.11.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.