Ընթերցանություն
Գլխավոր>Բարի կամք> Սիրո ճաշ` «Վետերան» օթևանի ծերերին

Սիրո ճաշ` «Վետերան» օթևանի ծերերին

 Ապրիլի 17-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու տիկնանց միությունը հերթական անգամ այցելեց Հարավ Արևմտյան թաղամասի «Վետերան» օթևանի ծերերին` սիրո ճաշ մատուցելու:
Սիրո ճաշը կամ ագապեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գեղեցիկ ավանդություններից է:Սովորաբար այն հաջորդում է սուրբ պատարագին: Ագապեին կարող են մասնակցել բոլորը: Սիրո ճաշը արտահայտում է քրիստոնյաների սերը միմյանց նկատմամբ:
Տիկնանց միության ատենապետ Գայանե Միրիբյանը նշեց, որ արդեն չորս տարի է, ինչ ամեն ամիս տիկնանց միության կանայք ծխական համայնքի նվիրատվության միջոցներով ճաշ են պատրաստում և բաժանում «Վետերան» օթևանի թվով հիսուն ծերերի: Նրանք նաև անհատական հանդիպումներ և զրույցներ են ունենում ծերերի հետ`փորձելով որևէ կերպ օգտակար լինել միայնակ տարեցներին: Ժամանակ առ ժամանակ ծերերի հետ հանդիպում են նաև Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը և երիտասարդաց միության անդամները: «Մեծահասակներին սիրո ճաշով պատվելն առիթ է մեր հոգածությունն ու սերն արտահայտելու հանդեպ մեծահասակները և գնահատելու իրենց վաստակը հայրենիքի պաշտպանության և շենացման նվիրական գործում»,- նշում է Սբ. Երրորություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանը:
Գայանե Միրիբյանը նշեց նաև, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 16 գրադարանի աշխատակազմը և ընթերցողները նույնպես սիրով համագործակցում են Սուրբ Երրորդություն եկեղեցու և «Հայ Ձմեռ պապ» կազմակերպության բարեգործական ծրագրերին:

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ

Դիտվել է 6476
2012.04.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.