Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >«Սկիզբ» հոգևոր ծրագիր> «Սկիզբ» հոգևոր ծրագիր. հավատքն սկսվում է քրիստոնեական ճշմարտություններն իմանալուց

«Սկիզբ» հոգևոր ծրագիր. հավատքն սկսվում է քրիստոնեական ճշմարտություններն իմանալուց

«Բժշկո՞ւմ է Աստված, թե ոչ», «Ի՞նչ է պետք խնդրել աղոթելիս», «Ո՞րն է մարդու իրական արժեքը» և նմանատիպ այլ հարցեր են պատասխան գտնում Հայ Առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության «Սկիզբ» հոգևոր ծրագրի հանդիպումների ժամանակ: Այս նախաձեռնությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Ծրագիրը ստեղծվել է 2007 թ.: Այն իրականացվում է տարին մեկ անգամ և ընթանում է 3 ամիս, կիրակի օրերին Սուրբ Երրորդություն Եկեղեցու դահլիճում:
Մասնակիցները համայնքի, երիտասարդաց միության անդամներ են, բուհերի ուսանողներ, դպրոցի աշակերտներ, մանկատան սաներ, մասնակցում է նաև խուլերի համայնքը:
Ամեն հանդիպում հետևյալ օրակարգն ունի. խոսնակը, որը Հայ առաքելական եկեղեցու հոգևորական է, առաջին 40 րոպեն խոսում է ծրագրի շրջանակներում նախատեսված հոգևոր որևէ թեմայի շուրջ: Այնուհետև մասնակիցները 2 առաջնորդների և 2 օգնակաների հետ խմբեր են կազմում: Նրանք քննարկում են և հայտնում իրենց տեսակետները տվյալ թեմայի շուրջ:
Երիտասարդների մեջ կան և’ նորեկներ, և’ հոգևոր խորը գիտելիքներ ունեցող երիտասարդներ, որոնք քննարկման ընթացքում իրենց խորհուրդներով և իմացությամբ օգնում են մյուս մասնակիցներին:
Ծրագրի ընթացքում նաև կազմակերպվում է ուխտագնացություն դեպի որևէ սրբավայր, որտեղ և իրականացվում է «Սկիզբ» ծրագրի տվյալ օրվա թեմայի քննարկումը:
Հայ Առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամ Շողիկ Հարությունյանը «Սկիզբ» հոգևոր ծրագրի շրջանակներում բազմաթիվ հարցերի պատասխաններ է գտել, նա մասնավորապես հասկացել է, թե ինչպես է պետք ճիշտ աղոթել:
«Սկիզբ» ծրագրի բովանդակությունը հիմնականում հոգևոր կյանքի սկզբնական քայլերն են: Ծրագիրը լավ առիթ է մտորելու և վերջնական համոզմունքներ ունենալու այն թեմաների շուրջ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու հավատքի ճիշտ ճանապարհին կանգնելու համար:

Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրության խմբակի անդամ
 

Դիտվել է 8278
2012.09.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.