Ընթերցանություն
Գլխավոր>Դատավարություն>Դատավարության պատմություն> Դատական լսումները շարունակվեցին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում

Դատական լսումները շարունակվեցին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում

2012 թ. հունվարի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում լսվեց Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի, ՀՀ Մալաթիա-Սեբաստիա շրջանի դատախազության դատախազ Արթուր Կուբանյանի, ինչպես նաև մեղադրվող կողմի` «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանի պաշտպանական կողմի բողոքները` ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի վերաբերյալ (դատավոր Տիգրան Պետրոսյան)` հրապարակված 2011 թ. նոյեմբերի 28-ին:
Բոլոր կողմերը ներկայացրեցին իրենց բողոքները: Մասնավորապես, Ա. Մակվեցյանի պաշտպանները պահանջեցին Ա. Մակվեցյանին ազատ արձակել եւ բոլոր հոդվածներով արդարացնել: Նրանք պահանջեցին նաև քրեական գործ հարուցել Տեր Եսայի քահանա Արթենյանի նկատմամբ:
Իրենց նույնատիպ բողոքները ներկայացրեցին նաև դատախազ Ա. Կուբանյանը և փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Նրանք խնդրեցին Վերաքննիչ քրեական դատարանից բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և մեղադրյալին մեղավոր ճանաչել ոչ միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 143, այլ պաշտպանական կողմի առաջադրած բոլոր չորս հոդվածներով` ՀՀ քր.օր 118 հոդվածով (ծեծ կամ բռնի այլ գործողություններ), 137 հ. 1-ին մասով (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը), 322 հ. 1-ի մասով (իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ իրականացնելը) և 143 հ. 1-ին մասով (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունն ուղղակի կամ անուղղակի խախտելը:
Դատարանը (նախագահող դատավոր` Մասիս Ռեհանյան, դատավորներ` Ա. Հովհաննիսյան, Ա. Դանիելյան) լսեց բոլոր կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ:
Դատարանի վճիռը կհրապարակվի հունվարի 16-ին, ժամը 16.00-ին:

Դիտվել է 4226
2012.01.13
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.