Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Ավագ շաբաթ. խաղաղությամբ հանգչելու և նոր լույսով պայծառանալու օր

Ավագ շաբաթ. խաղաղությամբ հանգչելու և նոր լույսով պայծառանալու օր

Այսօր Ավագ շաբաթվա վեցերորդ օրն է՝ Ավագ շաբաթը: Երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ՝ ազդարարելով Քրիստոսի չարչարանքների ավարտը և Փրկչի հրաշափառ Հարությունը: Ժողովուրդն արարողությունից հետո վառվող մոմերը տուն է տանում:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի». այս ավետիսովավարտվում է Պահքը, և սկսվում Սբ. Զատիկը:


Շաբաթ օրը հիշատակվում է արարչության յոթերորդ օրը, երբ Աստված ստեղծելով աշխարհը վեց օրում, հանգստացավ Իր բոլոր գործերից. «Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և Իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ: Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրն Աստված հանգստացավ Իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել» (Ծննդ. 2:2,3):


Այնուհետև Նա օրենք տվեց եբրայական տոհմին՝ վեց օր գործել իրենց մարմնական կարիքների համար և յոթերորդ օրը հանգստանալ. «Առաջին օրը թող սուրբ հռչակվի։ Ձեզ համար թող սուրբ լինի նաև նվիրական յոթերորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, այլ կատարեցեք միայն այն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ» (Ելք 12:16)։ Պատվիրեց նաև քննել անցած վեց օրերում իրենց կատարած գործերը և գործած սխալները խոստովանելով ու ողորմություն տալով՝ քավություն գտնել:
Ավագ Շաբաթ օրը ևս մեկ հնարավորություն է հետադարձ հայացք գցելու, վերլուծելու սեփական սխալները և ապաշխարելու: Այս օրը հանդարտության մեջ խորհելու և գիտակցելու հնարավորություն է, որ Աստված մեր փրկության համար մարդացավ, մահացավ և հարություն առավ: Այս օրը լավ առիթ է արժևորելու կյանքը և նորովի շարունակելու այն` հնարավորինս առանց մեղանչումների:

 

Կազմեց Անի Ավետիսյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 3642
2013.03.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.