Ընթերցանություն
Գլխավոր>Դատավարություն>Դատավարության պատմություն> ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նույնպես Եհովայի վկայի ագրեսիան պատժի ենթակա չի համարվում

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նույնպես Եհովայի վկայի ագրեսիան պատժի ենթակա չի համարվում

2012թ. հունվարի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հաստատվեց ՀՀ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տ. Պետրոսյանի կողմից 2011թ. նոյեմբերի 28-ին ընդունած դատավճիռը: Մեղադրյալը` «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քր. օր-ի 143 հոդվածի 1-ին մասով(մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունն ուղղակի կամ անուղղակի խախտելը): Նախագահող դատավոր Մասիս Ռեհանյանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է ինչպես մեղադրյալի դատապաշտպանների, այնպես էլ մեղադրող դատախազ Ա. Կուբանյանի և տուժող կողմի (Տեր Եսայի քահանա Արթենյանի) շահերի պաշտպան Վ. Էլբակյանի բողոքը:
ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց. «Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան ոչ թե նրա համար, որ ավելացնենք մեղադրյալի պատժաչափը, այլ նրա համար, որ այդ երիտասարդը մեղավոր ճանաչվի նաև իրեն մեղսագրվող մյուս բոլոր հոդվածներով` իր ագրեսիվ պահվածքի և բռնություն գործադրելու համար»:
Ակնհայտ է, որ ՀՀ երկու ատյանների դատարաններն էլ զգուշանում են միջադեպին ամբողջությամբ իրավական գնահատական տալուց և իրերն իրենց անուններով կոչելուց:
Մեղադրյալ կողմը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:
Դատավարության կողմերը կարող են մեկ ամսվա ընթացքում բողոքարկել Վերաքննիչ դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում:

Աննա Կիշինևսկայա
ՍԵԵՄ լրագրության խմբակ
 

Դիտվել է 1490
2012.01.16
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.