Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները> Յոթ առաքինություններ, որ հավերժացնում և յոթ մահացու մեղքեր, որ սպանում են մարդուն. նոր խորագիր մեր կայքում

Յոթ առաքինություններ, որ հավերժացնում և յոթ մահացու մեղքեր, որ սպանում են մարդուն. նոր խորագիր մեր կայքում

Warning (2): getimagesize(/home2/holytrj2/public_html/holytrinity/app/webroot/img/post/6jjox33aljpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory [APP/View/Posts/view.ctp, line 28]

Շատերը մեղավոր ասելով նկատի ունեն մարդասպանին, գողին, հարբեցողին, շնացողին, հայհոյողին: Այս կերպ մտածողը շփոթվում է, երբ իմանում է, որ իր թվարկած մեղավորներին հավասար են դասվում նաև հպարտը, նախանձը, ագահը, բարկացկոտը, ծույլը, որկրամոլը (անհագ, շատակեր), բղջախոհը (մարմնական ցանկությանն անձնատուր): Այդ մասին գուցե չէր էլ մտածել, կամ էլ աննշան մեղքեր էր համարել, այսքանից հետո լսում է նաև, որ հպարտը, նախանձը և մյուս թվարկվածներն անգամ մահացու մեղքերի մեջ են: Իր համար աննշան թվացողից մինչև մահացու: Այդ պահին նրա համար առիթ է ստեղծվում մտածելու, թե ո՞րն է մեղքը, ուրեմն ի՞նքն էլ է մեղավոր: Իսկ «ո՞րն է մեղքը» հարցին, շատ պատասխաններ կարող ենք լսել. մեղք նշանակում է հանցանք, վնաս, նաև ճշմարտությունն ուրանալը, պատվիրանին կամ օրենքին հակառակ արված գործը: Կրոնական իմաստով էլ մեղք են կոչվում այն բոլոր գործերը, որոնք հակառակ են աստվածային պատգամներին ու պատվիրաններին: Կան նաև հետևյալ պատասխանները. խղճի դեմ դուրս գալ, անել այն, ինչ Աստծուն դեմ է, այսինքն եթե ամփոփելու լինենք, այն բոլոր մտածումները, խոսքերը և գործերը, որոնք մեզ հեռվացնում և օտարացնում են Աստծուց, մեղք են համարվում: Մահացու մեղքերը յոթն են: Այս մեղքերին հակադրվում են յոթ առաքինությունները: Դրանք են`
▪ հպարտություն           ▪ խոնարհություն
▪ նախանձ                      ▪ եղբայրասիրություն
▪ բարկություն               ▪ հեզություն
▪ ծուլություն                 ▪ աշխատասիրություն
▪ ագահություն              ▪ ողորմածություն
▪ որկրամոլություն      ▪ ժուժկալություն
▪ բղջախոհություն        ▪ ողջախոհություն

«Սրանք մահացու են կոչվում, որովհետև, սպանելով մարդու հոգին, զրկում են մարդուն բարիք գործելուց»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանը:
Այս մեղքերը մարում են մեր մեջ եղած Աստվածային լույսը, որը կարելի է վառ պահել միայն առաքինություններով: Քանի որ այս մեղքերից հեռու մնալը բավական չէ, ոչ վատն եմ անում և ոչ էլ` լավը, այս սկզբունքով սխալ է առաջնորդվելը: «Ով որ գիտի ճիշտը և չի անում այն, մեղք է գործում » (Հակոբոս 4.17): Քրիստոնեությունը պասիվության կրոն չէ, եթե իսլամական կրոնում ասվում է, որ այն, ինչ չես ուզում, որ մարդիկ քեզ անեն, նույնը մի արա նրանց, ապա քրիստոնեությունը սովորեցնում է. «Այն ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7.12): Միայն հավատ ունենալը բավական չէ, Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում նշում է.«Դու հավատում ես, որ մե՛կ Աստված կա, չէ՞. լավ ես անում: Բայց դևերն էլ են նույն բանին հավատում և սարսափում: Ուրեմն հասկացի՛ր, որ առանց գործերի հավատն անօգուտ է: Հետևաբար, ինչպես մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի» (2.19-21;26):
Իսկ առաքինությունը բարի, ճշմարիտ ունակություն կամ հատկություն է: Երբ ասում ենք առաքինի մարդ, հասկանում ենք բարեպաշտ և ազնիվ անձնավորություն:
Մահացու մեղքերը կոչվում են նաև մոլություններ: Մոլությունը հոգեկան և բարոյական անկարգ վիճակ է, երբ մարդու ցանկությունները, կրքերը, ձգտումները բնականոն չեն և իշխում են նրա մտքերի, գործողությունների և կյանքի ընթացքի վրա`անպիտան դարձնելով մարդուն Աստծո և աշխարհի համար:
Այս մեղքերից հնարավորինս զերծ մնալու և առաքինի լինելու նպատակով կփորձենք առավել մանրամասնորեն ներկայացնել յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները մեր կայքի «7 առաքինություն և 7 մահացու մեղք» հոդվածաշարում:
Հպարտությանն և խոնարհությանն արդեն իսկ անդրադարձել ենք «Մահաբեր նետերից մեկը» հոդվածում:

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 9815
2012.08.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.